Կարծիք

04.08.2018 23:24


Երկիրը հանրահավաքով չէ, այլ զարգացման տեսլականով է իր ինքնիշխանությունը հաստատում

Երկիրը հանրահավաքով չէ, այլ զարգացման տեսլականով է իր ինքնիշխանությունը հաստատում

Մի վատ միտում եմ նկատում, որը լուրջ մտահոգության առիթ է: Օգոստոսի 17-ի հանրահավաքը տարբեր ուժեր, այդ թվում՝ իշխանամետ, իշխանահաճո շրջանակները փորձում են հավաքին աշխարհաքաղաքական երանգ տալ, և ասում են, թե հանրահավաքի գալով՝ մենք Լավրովին ցույց կտանք, որ չենք ընդունում իրենց տեսակետը Հայաստանի իրադարձությունների մասով կամ ԵՄ-ին ցույց տանք, որ առանց իրենց փողերի՝ մենք միևնույն է միասնական ենք և ինքնիշխան:

Եկեք խաբկանքներով չզբաղվենք. առաջին հերթին միասնականությունն իրոք լավ է, բայց ինքնիշխան լինելու համար մենք պետք է զարգացման և ներդրումներ ներգրավելու հստակ տեսլական ունենանք և ի կատար ածենք այն: Այդ ժամանակ ռուսից էլ, եվրոպացուց էլ, ամերիկացուց էլ անկախ կլինենք, նրանք էլ մեզ հետ որպես իրավահավասարի հետ կհարաբերվեն: Մեզ անհրաժեշտ են «Լիդիան Արմենիայի» պես նոր ներդրողներ բերել, մենք պետք է փորձենք միջազգային IT կազմակերպություններին բերենք այստեղ, ինչու չէ, մենք պետք է կարողանանք ռուսաստանյան արդյունաբերողներին բերել մեզ մոտ՝ գործարաններ բացելու:

Իսկ դրա փոխարեն նույն «Լիդիանին» Սերժենց պասով թշնամի ենք հայտարարել, չնայած իրենք միլիոնավոր փողեր են ներդրել անվտանգ հանքարդյունաբերության համար: Ռուսներին մեզանից վանում ենք, եվրոպացիներին ասում՝ քըխ... լավ, հետո՞

Միտինգներ են մեր ՀՆԱ-ն ավելացնելո՞ւ։

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը