Կարծիք

04.08.2018 11:21


«Նաիրիտը» փակեցինք, Ամուլսարը փակենք, հետո էլ լույսերն անջատենք ու գնանք

«Նաիրիտը» փակեցինք, Ամուլսարը փակենք, հետո էլ լույսերն անջատենք ու գնանք

Ամուլսարի շուրջ ձևավորվող արհեստական աղմուկը ինձ հիշեցնում է տարիներ առաջ այն աղմուկը, երբ մեր երկրի «խելոքները» պահանջում էին «Նաիրիտը» փակել, որ այն իբր մարդկանց առողջությանը վնաս չտա: Բայց վերջնաարդյունքում գործարանը փակվեց, հազարավոր քաղաքացիներ անգործ մնացին: Հայաստանը դադարեց լինել խոշոր քիմիական արդյունաբերական երկիր, իսկ Տիգրան Սարգսյանը արտադրական հոսքերն ու տեխնոլոգիան գողացավ տարավ Չինաստան ու մինչև հիմա գումար է աշխատում մեր հաշվին:

Հիմա նույնը ուզում են անել Ամուլսարի հետ, չնայած ճիշտն այն է, որ կառավարությունը պետք է օժանդակի այս և նմանատիպ այլ ընկերություններին երկրում արդյունավետ, ապահով և հեռանկարային ներդրումներ անելու համար: Միջազգային ներդրողներին հենց այսպես են օժանդակում, այլ ոչ թե խոսելով, առավելևս, որ պատասխանատու մարմինները գիտեն, որ «Լիդիան Արմենիան» մոտ 400 մլն դոլարի ներդրում արդեն իսկ արել է հանքի շահագործումը մաքսիմալ անվտանգ դարձնելու համար:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը