Ո՞վ կարող է երաշխավորել, որ «Լիդիան Արմենիա»-ում աշխատող մարդիկ գործ կգտնեն
Ամուլսարի մասին էնքան գրեցին, թողեք ես էլ մի բան ասեմ: Ասենք թե փակեցին այդ «Լիդիան Արմենիան»: Բա հետո՞: Ո՞վ կարող է երաշխավորել, որ այդ կազմակերպությունում աշխատող մարդիկ գործ կգտնեն: Իրենց և իրենց ընտանիքների մասին որևէ մեկը մտածե՞լ է: Իհարկե, բնությունն ավելի հեշտ է սիրել, քան մարդկանց: Բայց եկեք արդեն սկսենք մարդկանց մասին էլ մեկ-մեկ մտածել: Հարյուրավոր, եթե ոչ հազարավոր մարդկանց ճակատագրերի հետ խաղալ, կարծում եմ, չարժե: Ո՞վ է այդ մարդկանց ճակատագրերի համար իր վրա պատասխանատվություն վերցնելու: Իսկ եթե մեր էկոլոգներն այնքան ուժ ու եռանդ ունեն, որ կարողանում են այսպես մոբիլիզացվել (կներեք, իհարկե, բայց ինձ համար «կանաչների» մոբիլիզացիաները միշտ չէ, որ անկեղծ են թվում, և հիմքեր ունեմ այդպես մտածելու), ապա լավ կլինի, որ մեր կանաչ գոտիների աղտոտվածության շուրջ մի մեծ աղմուկ բարձրացնեն, կամ, օրինակ, ստիպեն իշխանություններին հատուկ սարքեր գնել, որոնք ամբողջ աշխարհում օգտագործվում են ջրային գոտիները մաքուր պահելու համար (խոսքը մեր անկրկնելի Սևանի մասին է) և այլն:
Ես դեմ եմ, որ մեր երկիրը մի մեծ հանք դառնա, այո՛, բայց ամեն մի քայլ անելուց առաջ լավ կլինի մտածենք հետևանքների մասին, այլ ոչ թե անենք, իսկ հետո նստենք մտածենք՝ ինչ անենք, որ արածի հետևանքները շտկենք:

Լիկա Սվազյանի ֆեյսբուքյան էջից