Կարծիք

04.08.2018 10:47


Խոշոր ներդրողին դուրս մղել հայկական տնտեսությունից՝ անհեռատեսություն է

Խոշոր ներդրողին դուրս մղել հայկական տնտեսությունից՝ անհեռատեսություն է

«Լիդիան Ինթերնեյշնլ»՝ Ամուլսարի ծրագիրն իրականացնող ընկերության հարցը դարձել է օրհասական: Չգիտես ինչո՞ւ, երբ հանքին մոտ տարածքում միտումնավոր հրդեհներ են առաջանում, դեպի հանքավայր տանող ճանապարհը փակած «ակտիվիստները» բնապահպանական խնդիրների մասին չեն հիշում: Ի՞նչ կարիք կա:

Նոր կառավարության որդեգրած ուղենիշներից մեկն այն էր, որ Հայաստանը պետք է ներդրողների համար գրավիչ երկիր լինի: Եթե առկա են բնապահպանական լուրջ ռիսկեր, ապա կառավարությունը պետք է հստակ հայտարարի դրա մասին և հանքը պետք է փակվի։ Եթե փորձագիտական ուսումնասիրությունները վկայում են, որ երկրում 400 մլն դոլարի ներդրում անող ընկերության գործողությունները բնապահպանական նորմերի խախտում և ռիսկեր չեն պարունակում, ապա նման խոշոր ներդրողին դուրս մղել հայկական տնտեսությունից, պարզապես անհեռատեսություն ու անգրագիտություն է երկրի տնտեսական քաղաքականության վարման հարցում:

Այս խնդիրը շուտափույթ լուծման կարիք ունի, քանի որ մենք գործ ունենք լուրջ միջազգային ընկերության հետ, որի հիմնական բաժնետերերն են IFC-ին (Միջազգային ֆինանսական կորպորացիա), ՎԶԵԲ-ը և Newmont Mining Corporation-ը:

Առաքել Դավթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը