Բոլոր ժամանակներում և բոլոր տիպի հեղափոխություններից հետո բացվում է «պանդորայի արկղը», որը, սակայն, հետագայում հնարավոր չի լինում փակել: Ավելի ճիշտ՝ հնարավոր լինում է, բայց ոչ բացողների ձեռքերով:
Լինի հեղափոխությունը թավշյա, թե ոչ այնքան, հանրությունը դրանից հետո պահանջում է «գլուխներ» (տեսարան) և էքսպոպրիացիա (հաց)՝ սեփականության վերաբաշխում կամ կուլակաթափում (հարուստներից վերցնենք ու տանք աղքատներին. մեր դեպքում՝ լֆիկսամոներից վերցնենք ու տանք հպարտ քաղաքացիներին):
«Գլուխների» մասով բավարարվում է հոգեկանը, իսկ էքսպոպրիացիայի մասով՝ ստամոքսայինը (համենայնդեպս ակնկալվում է, որ ստամոքսայինը կբավարարվի):
Սկզբում, իհարկե, «գլուխների» թեման է արդիական: Մարդիկ իրենց վատ կյանքի համար կոնկրետ պատասխանատուներ են նշանակում ու արյուն պահանջում: Հեղափոխական իշխանությունն ընդառաջ է գնում այդ պահանջներին՝ համատեղելով հաճելին օգտակարի հետ: Կալանքներ, դատավարություններ, խուզարկություններ ...
Հետո գալիս է փող հավաքելու փուլը: Ու որպես կանոն ակնկալած ծավալները չեն հավաքվում: Հանրությունն ընկնում է ֆրուստրացիայի գիրկը և սկսում փնտրտուքը: Դա բերում է նոր «գլուխներ» թռցնելու անհրաժեշտության, որպեսզի հացի պակասը լրացվի տեսարաններով: Ահա այդտեղ է, որ «պանդորայի արկղը» փակել չի լինում: Արդյունքում՝ «դռբի» տակ են ընկնում բոլորը, այդ թվում՝ ...
Դե իսկ ամբոխը: Ամբոխը նման է քմահաճ կնոջ: Պահանջում է հիմա և շատ: Ընդ որում՝ ստանալուց հետո դեռ պարզ չէ, թե կբավարարվի՞ ստացածով, թե՞ էլ ավելի քմահաճ կդառնա:
Պանդորայի արկղը և «մարդասիրական» գիլյոտինը

Կորյուն Մանուկյան