ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը կարող է մեկնել Մոսկվա, նրա խափանման միջոց գրավը դրա համար արգելք չի հանդիսանում։ Այս մասին այսօր Factor.am-ին փոխանցեց Հատուկ քննչական ծառայության պետի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Դիտարկմանը, որ այսօր առավոտյան Factor.am-ի հետ զրույցում Յուրի Խաչատուրովի պաշտպանն ընդգծեց, որ ՀՔԾ-ն հունիսի 30-ից չի պատասխանել իրենց միջնորդությանը, ինչով պայմանավորված էլ Յուրի Խաչատուրովը շարունակում է մնալ Հայաստանում և բացակայել ՀԱՊԿ-ում իր աշխատանքից, Մարինա Օհանջանյանն ասաց․ «Պատասխան տրվել է, ժամկետ այս պահին նշել չեմ կարող, այնպես որ, Յուրի Խաչատուրովը կարող է մեկնել Մոսկվա»։
Յուրի Խաչատուրովը կարող է մեկնել Մոսկվա