ՄԻԵԴ հերթական վճռով կառավարությունը կփոխհատուցի 2 հազար 410 եվրոյին համարժեք դրամ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու նպատակով Կառավարությունն Արդարադատության նախարարությանը հատկացրեց 2 հազար 410 եվրոյին համարժեք դրամ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի օգոստոսի 2-ի նիստում:
ՄԻԵԴ-ի «Կարեն Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի մարտի 29-ի վճռի համաձայն` Հայաստանի Հանրապետությունը դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 2,410 եվրոյին համարժեք դրամ՝ վճռով սահմանված արդարացի հատուցման համար:
Նշված գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2018 թվականի հունիսի 29-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2018 թվականի սեպտեմբերի 29-ն է: