Լրահոս

26.02.2010 17:07

Ա. Մարտիրոսյան. «Այս կառավարությունը երկու հույս ունի, երկուսն էլ, ըստ էության, դրսի հետ են կապված»

Ա. Մարտիրոսյան. «Այս կառավարությունը երկու հույս ունի, երկուսն էլ, ըստ էության, դրսի հետ են կապված»

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, մեկնաբանելով ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանի հայտարարությունը, թե Հայաստանը հաղթահարել է ճգնաժամի փուլը, ասել է.

-Մեր կառավարության հարգարժան անդամները նույնիսկ ճգնաժամը չէին տեսնում, երբ ամբողջ աշխարհում էր այն մոլեգնում, և նույնիսկ խորհուրդ էին տալիս դրա մասին չխոսել։ Ինչ վերաբերում է ճգնաժամը հաղթահարելուն, ապա մեզ մոտ ճգնաժամը կհաղթահարվի այն ժամանակ, երբ արտերկրում բնակվող մեր հարազատները և բարեկամները մեծածավալ  գումարներ կուղարկեն Հայաստան, ինչպես նախկինում էր։ Որովհետև այս կառավարությունը երկու հույս ունի, երկուսն էլ, ըստ էության, դրսի հետ են կապված՝ մեկը որ տրանսֆերտները մեծանան, երկրորդ՝ միջազգային շուկայում պղնձի գները բարձրանան։ Այնպես որ նախարարի ասածը հերթական անգամ իրականությունից հեռու լինելու նախանշաններից մեկն է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։