Մեկնաբանություն

01.08.2018 16:30


Ի՞նչ է կատարվում Ամուլսարում

Ի՞նչ է կատարվում Ամուլսարում

Օրերս հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ Ամուլսարում հրդեհ է բռնկվել։ Թե ով է պատասխանատու տեղի ունեցածի համար, հարցը մնում է բաց, քանի որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը մեղադրում է հանքի ճանապարհը փակողներին, իսկ հանքի դեմ բողոքողները՝ «Լիդիան Արմենիային»։

Իրականությունը, թերևս, այն է, որ Ամուլսարն այս պահին ոչ մեկը չի վերահսկում։ Չի վերահսկում, որովհետև տեղում բացակայում է ՀՀ իշխանությունը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնաց Ամուլսար, տեղում փորձեց ծանոթանալ խնդիրներին, հանդիպեց կողմերին ու դրանով ամեն ինչ ավարտվեց։ Մինչդեռ հարցը լուծում է պահանջում։

Կառավարությունը պետք է հստակ որոշում կայացնի։ Կա՛մ պետք է թույլ տալ, որպեսզի «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանքը շահագործի, կա՛մ պետք է հանքը փակել։ Երրորդ տարբերակ չկա։ Երրորդ տարբերակը հարցի լուծումը ձգելն է, ավելի կոնկրետ՝ երրորդ տարբերակը կառավարության անգործությունն է, ինչն առնվազն տարօրինակ է։

Եթե որոշեն հանքի շահագործումը թույլատրել, ապա հանրությանը պետք է հստակ հիմնավորումներ ներկայացնեն ու բացատրեն, թե ինչն ինչոց է։ Իսկ եթե որոշեն հանքի շահագործումը թույլ չտալ, ապա նույնպես պետք է հստակ հիմնավորումներ ներկայացնեն ու լավ պատկերացնեն թույլ չտալու հետևանքները՝ տնտեսականից մինչև սոցիալ–քաղաքական։

Կառավարությունը պետք է քայլ անի ու որոշում կայացնի։ Մասնագիտական ու քաղաքական որոշում։

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը