Պատգամավորների 1/3-ը անձնական երաշխավորություն է հայտնել՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար
Խորհրդարանի 1/3-րդը ստորագրել է ձևաթղթի տակ որպես անձնական երաշխավորություն, որպեսզի փոխվի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը: Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Ստորագրահավաքը նախաձեռնել է ՀՀԿ խմբակցությունը. ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չցանկացավ մանրամասներ հաղորդել գործընթացի վերաբերյալ:
Մեր հարցին, թե արդյոք կան պատգամավորներ այլ խմբակցություններից, Վիկտոր Սողոմոնյանը պատասխանեց. «Չեմ ուզում շատ մանրամասներ հաղորդել, բայց եթե 100 պատգամավոր են, ու բաժանենք երեքի…»:
***
Ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու ստրոգրահավաքին այս պահի դրությամբ միացել է 38 պատգամավոր: Այս մասին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նա նշեց, որ ստորագրողների մեջ են ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը եւ երկու փոխնախագահները՝ Արփինե Հովհաննիսյանն ու Էդուարդ Շարմազանովը: