Լրահոս

26.02.2010 16:03

Հասարակական կազմակերպությունները Արամ Սաֆարյանին կոչ են անում միանալ իրենց պահանջին

ՀՀ ԱԺ-ի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նոր նախագահ Արամ Սաֆարյանին ներկայացվեց «Հասարակական կազմակերպությունների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  օրինագիծը հետ կանչելու վերաբերյալ հասարակական կազմակերպությունների պահանջը:
Հասարակայնության անունից Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամը (CDPF) նամակով դիմեց Արամ Սաֆարյանին: Նամակին կցված է այն հասարակական կազմակերպությունների ցուցակը, որոնք ստորագրել են այդ օրինագիծը հետ կանչելու պահանջի տակ' ընդամենը 278 ՀԿ եւ 74 ֆիզիկական անձ: Արամ Սաֆարյանին  ուղարկվեց նաեւ հարցում այն մասին, թե որ փուլում է գտնվում այդ օրինագծի քննարկումը, եւ գրավոր հիմնավորում, թե ինչու են հասարակական կազմակերպությունները դեմ հանդես գալիս այս օրինագծին:
Հիշեցնենք, որ հասարակական կազմակերպությունները հայտարարեցին այն մասին, որ նոր օրինագիծը Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման եւ զարգացման համար վտանգ է ներկայացնում: Չինովնիկների կողմից քաղաքացիական հասարակության նկատմամբ վերահսկողություն սահմանելը կհանգեցնի Հայաստանում ժողովրդավարական գործընթացների քանդմանը' փոխարինելով դրանք կեղծ ժողովրդավարական գործընթացներով, ինչը, վերջիվերջո, կարող է հանգեցնել նեոբոլշեվիզմի վերադարձին:

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։