«Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանն այսօր՝ օգոստոսի 1-ին, հերթական դատական նիստի ժամանակ պնդել էր նախկինում արված իր հայտարարությունը, թե պատահական կրակոցը, որից մահացել է ոստիկանը, արձակել է Էդվարդ Գրիգորյանը, իսկ Մխիթար Ավետիսյանը բացել է բանկոմատը:
«Դա բացարձակ ճշմարտություն է»,-հայտարարեց նա:
Ավելի վաղ Պավլիկ Մանուկյանը դատական նիստերից մեկում հայտարարել էր հետեւյալը. «Պատահական կրակոցով ձեռքից վիրավորված մարդը, որը հետո արյան վարակով մահացավ, այդ պատահական կրակոցի հեղինակը իմ սիրելի ընկեր Էդվարդ Գրիգորյանն է, որի համար պատժվում է Արմեն Բիլյանը։ Բանկոմատը բացելու խնդիր, մեր սիրելի ընկեր Մխիթար Ավետիսյանն է։ Տղաների խափանման միջոցը փոխված է, բոլորը պիտի դուրս գան ի շահ պետության եւ արդարության: Խնդրում եմ վերականգնեք արդարությունը, եւ ես ձեզ կդիմեմ պարոն դատավոր բառով, որը դուք կվաստակեք»:
Նույն գործով անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանն էլ դատարանում հայտարարել էր, որ դա ոչ թե «Սասնա ծռերի» հայտարարությունն է, այլ միայն Պավլիկ Մանուկյանի։
Պավլիկ Մանուկյանը պնդել է իր հայտարարությունը

Աղբյուրը՝ News.am