Քաղաքական

01.08.2018 13:32


Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. կասկածյալը ԱԺ պատգամավորի որդի է

Վիճաբանություն-ծեծկռտուք Երևանում. կասկածյալը ԱԺ պատգամավորի որդի է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հուլիսի 30-ին Երևանում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը, ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել Երևանի բնակիչ՝ 34-ամյա Արտակ Վարաժյանից, ով հայտնել է, որ Կիևյան փողոցի 1-ին նրբանցում իր հետ վիճաբանել է մի քաղաքացի, ով ձեռքերով ու ոտքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ինքը ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ դրանից հետո այդ քաղաքացին դիտավորյալ կոտրել և վնասել է իր վարած Opel մակնիշի 35 ՏC 656 համարանիշի ավտոմեքենայի կողային հայելիներն ու դուռը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ Ա. Վարաժյանի հայտնած անձը Ազգային ժողովի պատգամավոր Տաճատ Վարդապետյանի տղան է՝ Երևանի Բաղրամյան պողոտայի բնակիչ, 23-ամյա Ասքանազ Վարդապետյանը։ Ոստիկանների ձեռնարկած գործողությունների շնորհիվ Ա. Վարդապետյանը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին։

Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են ինչպես դատաբժշկական, այնպես էլ դատաապրանքագիտական փորձաքննություններ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ա. Վարաժյանը ավտոմեքենան շահագործում էր որպես տաքսի։

Այս խորագրի վերջին նյութերը