Քաղաքական

31.07.2018 22:15


ՀՀԿ-ն ստորագրահավաք է սկսել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու պահանջով

ՀՀԿ-ն ստորագրահավաք է սկսել Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու պահանջով

Հանրապետական կուսակցությունը ստորագրահավաք է սկսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոխելու պահանջով: Այս տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Այո՛, նման գործընթաց սկսել ենք, ինչը բխում է թե՛ կուսակցության, թե՛ խմբակցության կողմից գործի առնչությամբ արված հայտարարություններից»,-Factor.am-ին փոխանցեց Արմեն Աշոտյանը:

Թե քանի հոգի է միացել ստորագրահավաքին, պարոն Աշոտյանը չնշեց. «Մինչև գործընթացը չավարտվի, այլ տեղեկություններ տրամադրել չեմ կարող»:

Այս խորագրի վերջին նյութերը