Քոչարյանը մարզվում է, բայց գիրք գրել չի կարողանում
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնազգացողությունը բավարար է, նա սկսել է մարզվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Արամ Օրբելյանը։
«Հիմա տեխնիկական խնդիրներ ունենք լուծելու, որովհետև գիրքն ավարտին հասցնելու հետ կապված պայմանավորվածություն ունի»,–ասաց փաստաբանը` հավելելով, որ քննարկվող հարցը վերաբերում է թույլատրելի–անթույլատրելի իրերի մուտքին։
Ռոբերտ Քոչարյանի պահման պայմանները Օրբելյանի խոսքով` բավարար են, «ընդհանուր առմամբ` նորմալ»։
Այդուհանդերձ, երկրորդ նախագահի փաստաբաններն այսօր բողոք են ներկայացնելու դատարան` նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքի որոշման դեմ։
Անդրադառնալով քրեական գործի նախաքննությանն ու դրա շրջանակներում կատարվող քննչական գործողություններին` փաստաբանը հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ որևէ քննչական գործողության նրա փաստաբանները չեն մասնակցել։
«Բայց չեմ էլ կարող պնդել, որ որևէ այլ գործողություն չի կատարվել։ Գործը, ինչպես տեղյակ եք, բազմաթիվ շերտեր ունի, և չի բացառվում, որ այլ հանգամանքների մասով ինչ-որ գործողություններ կատարված լինեն»,–ասաց Արամ Օրբելյանը։