15 դարի Անգլիայում թագավորի գործունեության և սեփականության խնդիրները կանոնակարգելու համար առաջացավ իրավական մի ձևակերպում թագավորի «երկու մարմինների» մասին:
Թագավորն ունի երկու մարմին, որպես մարդ` «բնական մարմին» և որպես միապետ` «քաղաքական մարմին»: Այդ մարմինների հարաբերությունները կարևոր պետական և իրավական խնդիրների լուծման համար էր, ինչպիսին են, օրինակ, հարկային պարտավորությունները, սեփականության և ժառանգականության հարցերը և այլն:
Օրինակ, թագավորի սեփականություն, որը պատկանում էր նրան որպես թագավորի, անձեռնմխելի էր ու այլ դրույքաչափով էր հարկվում, իսկ այն ունեցվածքը, որը նրան պատկանում էր որպես անձ` այլ: Այսօր նույնպես Անգլիայի թագուհին օրենքով անսխալական է համարվում:
Նման ձևակերպումների պատճառով է անգլիական դատական համակարգը զարգացել: Անգլիայի թագավորի որոշումները, որպես թագավոր, անսխալական էր, սակայն որպես մարդ կարող էր և սխալական լինել:
Նույնը վերաբերում է Հռոմի պապի անսխալականությանը: Նա անսխալական է, երբ պաշտոնապես հանդես է գալիս որպես պապ, իսկ որպես մարդ կարող է և սխալական լինել:
Մյուս կարևոր հասկացությունը թագավորի «անմահ» լինելն է: Դա նշանակում է, որ թագավորը որպես մարդ մահկանացու է, սակայն որպես ինստիտուտ` անմահ է ու անմահ ու անսխալական են նրա որոշումները և պարտադիր հաջորդների համար: Այսինքն «անմահությունը» վերաբերվում է թագավորի որոշումներին: Եվ կարևոր չէ, թե երբ է այդ որոշումը կայացվել` 5 տարի առաջ, թե` 500: Դա էլ դատական համակարգի նախադեպային իրավունքի հիմքն է: Դա է պետության իրավական հիմքն է ու չի կարելի կասկածի տակ դնել դրանց իրավական լինելը, սակայն կարող են փոխվել նոր որոշումներով: Հակառակ դեպքում կարող է փլուզվել ողջ իրավական համակարգն ու պետական ինստիտուտները:
Ահա այս կատեգորիաներն են հիմք հանդիսացել նաև Սահմանադրության մեջ հայտնված նախագահի իմունիտետը որպես նախագահ հանդես գալու ժամանակ կատարած գործողությունների համար:
Հիմա գամ Քոչարյանի «մարմիններին»:
Քոչարյանի որոշումները որպես նախագահ անսխալական են, եթե այն սխալ չի ճանաչվել համապատասխան պրոցեդուրաներով, սակայն նա կարող է սխալական լինել, երբ հանդես է գալիս որպես մասնավոր անձ:
Սա ես Քոչարյանի համար չեմ գրում, այլ Քոչարյանի առիթով, որպեսզի հասկանալի լինի նրա փաստաբանի այսօրվա ասածները, որն որպես իրավաբան, որքան հասկացա, լավ պատրաստված է:
Խնդիրը պետական ինստիտուտներին է վերաբերում, այլ ոչ թե կոնկրետ անձին: Անգլիան իր իրավական համակարգի շնորհիվ էր ժամանակին համար մեկ համաշխարհային տերություն դարձել, չնայած որ այդ ընթացքում բավականին անհաջող ու հանցավոր միապետներ էլ է ունեցել:
Քոչարյանի առիթով մենք պետք է լուծենք երկրի ղեկավարի ինստիտուտի իրավական խնդիրները՝ հանուն ապագայի, այլ ոչ թե հանուն անցյալի:
Կարճ ասած, Քոչարյանը պետք դատվի որպես «բնական մարմին», այլ ոչ թե որպես «քաղաքական մարմին», իսկ դրա համար այլ հոդվածներ կան, դա պետականության խնդիր է:
Ռոբերտ Քոչարյանի երկու մարմինները

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից