Լրահոս

27.07.2018 18:51


Տիգրան Մեծի պողոտայում բախվել են «Lexus»-ը և «Kia»-ն

Տիգրան Մեծի պողոտայում բախվել են «Lexus»-ը և «Kia»-ն

Հուլիսի 27-ին, ժամը 14:36-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 36 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Lexus» մակնիշի (վարորդը՝ Վ. Ի., 1977 թ.), «Nissan Tiida» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., 1991 թ.) և «Kia» մակնիշի (վարորդը՝ Ա. Մ., 1969 թ.) ավտոմեքենաները:

«Lexus» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է «էրեբունի» ԲԿ, իսկ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդին շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Tiida» և «Kia» մակնիշի ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը