Վրաստանում լրագրողների և ուսուցիչների ուղղակի շփումն արգելվում է
Վերջին շրջանում Վրաստանի կրթական համակարգում տիրող խառնաշփոթն էլ ավելի է մեծացել, որը կապված է Վրաստանի ԿԳ նախարար Դմիտրի Շաշկինի նոր կարգադրության հետ: Ըստ այդ կարգադրության' Վրաստանի բոլոր հանրային դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին արգելվում է առանց կրթության և գիտության մամլո կենտրոնի համաձայնության, լրագրողներին բոլոր տեսակի մեկնաբանություններ կատարելը: Ըստ Սամցխե-Ջավախք տարածաշրջանում լույս տեսնող «Հարավային դարպաս» երկլեզու թերթի հաղորդման' հանրային հեռուստատեսության «Երկխոսություն Դավիթ Պայճաձեի հետ» հաղորդման մեջ Վրաստանի ԿԳ նախարար Դմիտրի Շաշկինը հայտարարել է, որ, իր կարգադրության համաձայն, դպրոցի տնօրենները լրագրողներին հարցազրույց տալու կամ ցանկացած տեղեկատվություն հանձնելու վերաբերյալ նախօրոք պետք է տեղեկացնեն կրթության նախարարության մամլո կենտրոնին: «Նախարարության մամլոծառայությունըմիայնկկորդինացնիտնօրեններին», հայտարարել է Վրաստանի Կրթության և գիտության նախարարը: Վրաստանի հեռավոր նահանգների և շրջանների ուսուցիչները և նօրենները լրագրողների հետ շփվելիս արտավոր են այդ մասին նախօրոք տեղեկացնել համապատասխան մունիցիպալիտետների (քաղաքապետարանների) կրթական ռեսուրս կենտրոններին, որոնք էլ իրենց հերթին կարող են տեղեկացնել ԿԳ նախարարության մամլո կենտրոնին:
Ինչպես հայտնի է' Վրաստանի տարածքում գործող հանրային դպրոցների շրջանակներում, համաձայն Վրաստանի ԿԳ նախարարի 2009թ. դեկտեմբերի 4-ի հրամանագրի, նախատեսված է ողջ ուսուցչական կազմի հավաստագրման անցկացում: Այն նախատեսված է ավարտել մինչև 2014թ.: Ուսուցիչները միայն հավաստագրման
քննություններ հանձնելուց հետո կարող են ստանալ դասավադման իրավունքը (այդ իրավունքն, ի դեպ, ուժի մեջ է 8 տարի): Հավելենք նաև, որ սույն' 2010թ., երկրի ոչ վրացական դպրոցներում վերոհիշյալ հավաստագրման գործընթացը տեղի չի ունենալու: Վրաստանի ԿԳ նախարարության այս, ինչպես նաև մյուս' առանց ԿԳ
նախարարության մամլո կոնտրոնի համաձայնության լրագրողներին բոլոր տեսակի մեկնաբանություններ կատարելու արգելման մասին կարգադրությունը, զանգվածային հուզումների ալիք է բարձրացրել Վրաստանի մայրաքաղաքում և տարբեր նահանգներում: Ուսուցչական կոլեկտիվների մեծ մասը ոչ միայն դժգոհում է այս օրենքներից, այլև առաջիկայում նախատեսել է անցկացնելու բողոքի լայնածավալ միջոցառումներ:«Այնփաստը, որտնօրեններիհամարծրագրեցինլրագրողներիհետ հարաբերություններիսահմանափակում, գտնումեմլուրջվտանգէ: Մենքդիմումենք դպրոցներիտնօրեններիմիավորմանղեկավարԴավիթԼագվիլավայինևխնդրումայդ կապակցությամբհայտարարությունանեն: Քանիորդպրոցներիտնօրեններիմեծմասը շարունակումէմանկավարժականգործունեությունը, այսինքն' հանդիսանումենմեր կազմակերպությանանդամներ, լրացուցիչնորարգելապատնեշիստեղծման կապակցությամբլռելուևհաշտվելումտադրությունչունենք»(Վրաստանի ուսուցիչների ու գիտնականների ազատ արհմիության նախագահ Մանանա Ղուրճումելիձեի հայտարարությունից, «Հարավային դարպաս», թիվ 5, 22 փետրվարի, 2010): Վրաստանի ԿԳ նախարարի հրահանգը, որով հանրային դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին արգելվում է առանց կրթության նախարարության մամուլի կենտրոնի համաձայնության լրագրողներին բոլոր տեսակի մեկնաբանություններ կատարելը, Մարդուհամընդհանուրիրավունքներիհռչակագրի (1948թ.) կոպտագույն խախտում է:
Մասնավորապես խախտվում է նշյալ հռչակագրով երաշխավորված իրավունքների և ազատությունների համընդհանրությունը (հոդված 2), ինչպես նաև կարծիք ունենալու և արտահայտվելու ազատության իրավունքը (հոդված 19): Տվյալ հրահանգով էապես սահմանափակվում է մարդկանց մի հոծ խմբի' մասնավորապես դպրոցների տնօրենների և ուսուցիչների, կարծիք ունենալու և արտահայտվելու ազատության իրավունքը, ըստ այդմ նրանց նկատմամբ իրականացվում է խտրականություն: Հարցն ավելի է բարդանում, քանի որ այնպիսի բազմազգ երկրում, ինչպիսին Վրաստանն է, նման ահմանափակումը կարող է դիտարկվել որպես կրթական համակարգից իրավացիորեն առավելապես դժգոհ ոչ վրացի և բնիկ ազգություններին, ինչպես նաև ազգային փոքրամասնություններին լռեցնելու փորձ:
Վրաստանում լրագրողների և ուսուցիչների ուղղակի շփումն արգելվում է
Վերջին շրջանում Վրաստանի կրթական համակարգում տիրող խառնաշփոթն էլ ավելի է մեծացել, որը կապված է Վրաստանի ԿԳ նախարար Դմիտրի Շաշկինի նոր կարգադրության հետ: Ըստ այդ կարգադրության' Վրաստանի բոլոր հանրային դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին արգելվում է առանց կրթության և գիտության մամլո կենտրոնի համաձայնության, լրագրողներին բոլոր տեսակի մեկնաբանություններ կատարելը: Ըստ Սամցխե-Ջավախք տարածաշրջանում լույս տեսնող «Հարավային դարպաս» երկլեզու թերթի հաղորդման' հանրային հեռուստատեսության «Երկխոսություն Դավիթ Պայճաձեի հետ» հաղորդման մեջ Վրաստանի ԿԳ նախարար Դմիտրի Շաշկինը հայտարարել է, որ, իր կարգադրության համաձայն, դպրոցի տնօրենները լրագրողներին հարցազրույց տալու կամ ցանկացած տեղեկատվություն հանձնելու վերաբերյալ նախօրոք պետք է տեղեկացնեն կրթության նախարարության մամլո կենտրոնին: «Նախարարության մամլո ծառայությունը միայն կկորդինացնի տնօրեններին», հայտարարել է Վրաստանի Կրթության և գիտության նախարարը: Վրաստանի հեռավոր նահանգների և շրջանների ուսուցիչները և նօրենները լրագրողների հետ շփվելիս արտավոր են այդ մասին նախօրոք տեղեկացնել համապատասխան մունիցիպալիտետների (քաղաքապետարանների) կրթական ռեսուրս կենտրոններին, որոնք էլ իրենց հերթին կարող են տեղեկացնել ԿԳ նախարարության մամլո կենտրոնին:
Ինչպես հայտնի է' Վրաստանի տարածքում գործող հանրային դպրոցների շրջանակներում, համաձայն Վրաստանի ԿԳ նախարարի 2009թ. դեկտեմբերի 4-ի հրամանագրի, նախատեսված է ողջ ուսուցչական կազմի հավաստագրման անցկացում: Այն նախատեսված է ավարտել մինչև 2014թ.: Ուսուցիչները միայն հավաստագրման
քննություններ հանձնելուց հետո կարող են ստանալ դասավադման իրավունքը (այդ իրավունքն, ի դեպ, ուժի մեջ է 8 տարի): Հավելենք նաև, որ սույն' 2010թ., երկրի ոչ վրացական դպրոցներում վերոհիշյալ հավաստագրման գործընթացը տեղի չի ունենալու: Վրաստանի ԿԳ նախարարության այս, ինչպես նաև մյուս' առանց ԿԳ
նախարարության մամլո կոնտրոնի համաձայնության լրագրողներին բոլոր տեսակի մեկնաբանություններ կատարելու արգելման մասին կարգադրությունը, զանգվածային հուզումների ալիք է բարձրացրել Վրաստանի մայրաքաղաքում և տարբեր նահանգներում: Ուսուցչական կոլեկտիվների մեծ մասը ոչ միայն դժգոհում է այս օրենքներից, այլև առաջիկայում նախատեսել է անցկացնելու բողոքի լայնածավալ միջոցառումներ:«Այն փաստը, որ տնօրենների համար ծրագրեցին լրագրողների հետ հարաբերությունների սահմանափակում, գտնում եմ լուրջ վտանգ է: Մենք դիմում ենք դպրոցների տնօրենների միավորման ղեկավար Դավիթ Լագվիլավային և խնդրում այդ կապակցությամբ հայտարարություն անեն: Քանի որ դպրոցների տնօրենների մեծ մասը շարունակում է մանկավարժական գործունեությունը, այսինքն' հանդիսանում են մեր կազմակերպության անդամներ, լրացուցիչ նոր արգելապատնեշի ստեղծման կապակցությամբ լռելու և հաշտվելու մտադրություն չունենք»(Վրաստանի ուսուցիչների ու գիտնականների ազատ արհմիության նախագահ Մանանա Ղուրճումելիձեի հայտարարությունից, «Հարավային դարպաս», թիվ 5, 22 փետրվարի, 2010): Վրաստանի ԿԳ նախարարի հրահանգը, որով հանրային դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին արգելվում է առանց կրթության նախարարության մամուլի կենտրոնի համաձայնության լրագրողներին բոլոր տեսակի մեկնաբանություններ կատարելը, Մարդու համընդհանուր իրավունքների հռչակագրի (1948թ.) կոպտագույն խախտում է:

Վահե Սարգսյան