Քաղաքական

27.07.2018 19:35


Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցով դատական նիստն ընդմիջվել է (տեսանյութ, լրացված)

Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու հարցով դատական նիստն ընդմիջվել է (տեսանյութ, լրացված)

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու հարցով դատական նիստը: Այս գիշեր այն հետաձգվել էր:

Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը նշել է, որ 2-րդ նախագահը պետք է պատշաճ ծանուցվի նիստի մասին:

«Ռոբերտ Քոչարյանը չի խուսափի պատասխանատվությունից: Նա նիստին կներկայանա ու կապացուցի դա: Եթե խուսափելու լիներ, ապա Հայաստան չէր վերադառնա»,-ասել է Սահակյանը:

***

Ժամը 19։30-ի սահմաններում դատական նիստն ընդմիջվել է։ Դատախազը լրագրողներին հայտնել է, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ և որոշումը կհրապարակվի այսօր, ժամը 23։30-ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը