Կարծիք

27.07.2018 00:15


Սերժ անունով հուդան այսօրվա օրով արտասահմաններում ֆռֆռում է

Սերժ անունով հուդան այսօրվա օրով արտասահմաններում ֆռֆռում է

Ինչպես ես կանխատեսում էի, Սերժի արտասահման գնալը նշանակում էր, որ Ռոբերտի գլխին իսկապես մութ ամպեր են կուտակվել:

Հոկտեմբերի 27-ի նախաշեմին էլ Սերժը գնացել էր արտասահման, իսկ այդ օրը սպանված առաջին փոխվարչապետ Լեոնարդ Պետրոսյանը ողբերգությունից չորս օր առաջ ինձ հետ կիսվում էր՝ համոզելով, որ Սերժի արտասահման մեկնելը պատահական չէ և ինչ-որ սարսափելի իրադարձությունների մասին է վկայում: Հետո Լեոնարդի տնեցիք ինձ պատմեցին, որ այդ օրերին ինքը շատ անհանգիստ էր ու գիշերները շատ վատ էր քնում:

Հիմա բանտախցում նստած շեքսպիրյան հերոսների նման Ռոբերտը, հաստատ, կհիշի ղարաբաղցի Լեոնարդին, որին Նաիրի Հունանյանի կգբական-սերժական խումբը նույնպես չխնայեց, կհիշի, թե ինչպես էր ինքը 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ բացատրում լրագրողներին, որ ղարաբաղցին ղարաբաղցու դեմ թեկնածություն չպետք է դնի: Իսկ Սերժն իրա գլխին նույնպես սարքեց, ինչպես սարքեց ղարաբաղցի Սամոյի գլխին, հետո Վազգենի գլխին և ՙՙհրաշալի քառյակից՚՚, որը տիրացավ 1998 թ. իշխանությանը հեղաշրջման միջոցով , միայն ինքը փրկեց իրա կաշին:

Բարոյապես ոչնչացնելով Սամվել Բաբայանին, ֆիզիկապես ոչնչացնելով Վազգեն Սարգսյանին, բանտ հասցնելով Ռոբերտ Քոչարյանին Սերժ անունով հուդան այսօրվա օրով արտասահմաններում ֆռֆռում է, հանդիպում է արաբական շեյխերի հետ ու նախապատրաստվում է աշնանամուտին հանդիպել Անգելա Մերկելի հետ:

Պարզվում է, որ չնայած ժողովուրդը պահանջում էր մերժել ու պատժել հենց Սերժին, բայց քսան տարի առաջ Հայաստանում իշխանությանը տիրացած քառյակից ՙՙամենաչմերժվածը՚՚ մնում է հենց Սերժը: Եվ այժմ արտասահմաններում իրեն հատուկ ծամածռություններով հռհռում է հայ ժողովրդի վրա, որի պաշտոնապես ճանաչված բոլոր հերոսները մտան պատմության մեջ որպես հակահերոսներ՝ ավազակներ, մարադյորներ, մարդասպաններ, ահաբեկիչներ, դավաճաններ, ընտրակեղծարարներ, դավադիրներ...

Հմայակ Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը