Լրահոս

26.02.2010 11:10

Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցված են

Դավիթ Հարությունյանի լիազորությունները դադարեցված են

Նախագահ Սերժ Սարգսյանը փետրվարի 25-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հան­րա­պետության տնտե­­­­սա­կան մրցակցության պաշտպանության պետական հանձնա­ժողովի նախա­գա­հ Դավիթ Հարությունյանի լիազորությունները' իր դիմումի համաձայն, դադարեցնելու մասին։

Դ. Հարությունյանն այս պաշտոնում փոխարինել էր Աշոտ Շահնազարյանին և պաշտոնավարեց ընդամենը մի քանի ամիս, թեև այդ պաշտոնում նշանակվել էր 5 տարի ժամկետով:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։