Վաղը, երբ Մարտի 1-ի գործով վկայություններ կսկսի տալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, բոլորս հայտնվելու ենք չափազանց դժվար երկընտրանքի առջեւ... Մեր առջեւ սկզբունքային հարց է հառնելու՝ այս թավշյա հեղափոխությունից հետո ուզո՞ւմ ենք ընդամենը, որ պարզվի, թե ինչ է տեղի ունեցել Մարտի 1-ին, թե՞ ուզում ենք վեր հանել մեր նորանկախ պատմության ողջ ճշմարտությունը...
Ուզո՞ւմ ենք արդյոք, որ պարզվի, թե իրականում ինչ է տեղի ունեցել 1996 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ... Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ մի քանի օր առաջ հանդիպած, իսկ մի քանի տարի առաջ նրա հետ միասին Ազատության հրապարակում վանկարկած Նիկոլ Փաշինյանը կցանկանա՞ արդյոք պարզել ողջ ճշմարտությունը 1996 թվականի ընտրությունների վերաբերյալ...
Մեր պատմության հետ առերեսման ծանր պահեր են սպասվում... Երեւանյան հուլիսյան անբնական տապից ավելի անտանելի...
Մենք վաղը պառակտվելու ենք
Մենք վաղը պառակտվելու ենք...

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից