Թուրքիայում պատմական հայկական եկեղեցին վերածվելու է «Երգիծաբանների տան»
Թուրքիայի Քոնիա նահանգի Աքշեհիր շրջանում գտնվող 19-րդ դարի հայկական եկեղեցիներից մեկը կվերածվի «Երիգծաբանների մշակույթի տան»: Քոնիայի նահանգի Զարգացման վարչության ֆինանսավորմամբ իրականացվող մշակութային նախագծի շրջանակներում որոշվել է վերոնշյալ հայկական եկեղեցին վերանորոգել և վերափոխել մշակույթի տան:
Աքշեհիրի քաղաքապետի խոսքերով՝ այս պահի դրությամբ վերանորոգման աշխատանքների 85 տոկոսը ավարտված է։ Նախատեսվում է, որ եկեղեցին դառնալու է Աքշեհիրի 3-րդ մշակութային կենտրոնը։
Քաղաքապետը նշել է, որ եկեղեցու վերանորոգման ու վերափոխման համար հատկացվել է 2 մլն թուրքական լիրա։
Հավելենք, որ Աքշեհիր քաղաքի հայկական եկեղեցին կառուցվել է 19-րդ դարում, իսկ Հայոց ցեղասպանությունից հետո լքվել է և սկսվել է դանդաղորեն ավերվել: Ժամանակին եկեղեցին սպասարկել է 500 հոգանոց հայ համայնքը, սակայն ներկայում Աքշեհիրում հայեր գրեթե չեն մնացել:
Թուրքիայում պատմական հայկական եկեղեցին վերածվելու է «Երգիծաբանների տան»
Թուրքիայի Քոնիա նահանգի Աքշեհիր շրջանում գտնվող 19-րդ դարի հայկական եկեղեցիներից մեկը կվերածվի «Երիգծաբանների մշակույթի տան»:
Քոնիայի նահանգի Զարգացման վարչության ֆինանսավորմամբ իրականացվող մշակութային նախագծի շրջանակներում որոշվել է վերոնշյալ հայկական եկեղեցին վերանորոգել և վերափոխել մշակույթի տան: