Քաղաքական

24.07.2018 22:05


Ընթանցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը

Ընթանցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կենտրոնական գրասենյակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնարկել է ՔՊ վարչության նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ՔՊ անդամ, աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Զարուհի Բաթոյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դեռևս Երևանի քաղաքապետի թեկնածուի ընտրության հարցը չի քննարկվելու:

«Խոսելու ենք առաջադրված թեկնածուների մասին, որովհետև հայտարարվել էր, որ բաց է, թեկնածուները կարող են առաջադրվել և ուղարկել իրենց հայտերը, բայց ընտրության հարցն այսօր չէ»,-ասաց Բաթոյանը՝ ավելացնելով, որ առաջադրված թեկնածուի թվում են ինքը, Ազգային ժողովի պատգամավոր Ալեն Սիմոնյանը, դերասան Հայկ Մարությանը և վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանը:

Երևանի ավագանու ցուցակը գլխավորող ՔՊ թեկնածուն պետք է որոշվի կուսակցության վարչության քվեարկությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը