Կարծիք

23.07.2018 14:44


Ոմանք երկիրն արոտավայր էին դարձրել ու արածում էին (որոշ տեղերում էլ դեռ՝ ԵՆ)

Ոմանք երկիրն արոտավայր էին դարձրել ու արածում էին (որոշ տեղերում էլ դեռ՝ ԵՆ)

Ոմանք երկիրն արոտավայր էին դարձրել ու արածում էին (որոշ տեղերում էլ դեռ՝ ԵՆ)։ Խժռում էին աջուահյակ։ Ու ինչ պատահի՝ քարից կակուղ ինչ կար։ Երկիրը, ժողովրդին՝ մեծուփոքրով, արուէգով։ Անցյալը, ներկան, ապագան, նյութական-հոգևոր-մշակութային արժեքները։ Լափում էին՝ չլսելով-չտեսնելով արցունք ու ճիչ։ Ավելին՝ հռհռոցով, աղմուկ-աղաղակով, կենաց-պռոշտիով։ Ու նույնիսկ՝ հենց տեղում էլ հոգալով իրենց բնական կարիքները։ Մեզ վրա։

Հիմա թե՝ ասե՞նք ճշմարտությունը, թե՞ ոչ։ Իսկ ու՞մ խնայենք։ Անասսսունների՞ն։ Մեր մասին մի մտածեք։ Մենք կդիմանանք։

Այսքանին որ դիմացել ենք՝ ճշմարտությանը կդիմանանք հո կդիմանանք։

Գեղամ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը