Կարծիք

23.07.2018 11:30


Էլի անտեսե՞նք սոցիոլոգիան

Էլի անտեսե՞նք սոցիոլոգիան

Նոր Հայաստանում էլ մարդիկ խիստ թերահավատորեն են վերաբերվում սոցիոլոգիական հարցումներին, այնինչ ողջ աշխարհում դրանց արդյունքները քիչ թե շատ վստահելի աղբյուր են՝ հասարակությունում տիրող տրամադրությունները, նախընտրական ժամանակաշրջանում կանխատեսումներ անելու համար...

Ինձ թվում է, նոր իշխանությունների հրատապ խնդիրներից մեկը պիտի լինի սոցիոլոգիական հետազոտությունների եւ, առաջին հերթին, հարցումների բավական շռայլ ֆինանսավորումը...

Եթե ուզում եք, որ մարդիկ անվերապահորեն հավատան առաջիկա արտահերթ ընտրությունների արդյունքներին, անպայման պիտի այնպես անեք, որ մարդիկ հավատան նաեւ ԱՆԿԱԽ սոցիոլոգիական տվյալներին... Այլապես վստահությունը թերի կլինի...

Արմեն Դուլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը