Տարասովի կարծիքը պետք է համարել այդ շրջանակների տեսակետ
Ով է Ստանիսլավ Տարասովը ------------------
Միանգամից ասեմ, շատ լուրջ և հարգված փորձագետ է, տիրապետում է 7 լեզուների, Աֆղանստանի զորքերի հրամանատարի քաղաքական խորհրդական (հասկացողը կհասկանա, թե դա ինչ է նշանակում), Կիրովաբադի և Բաքվի ջարդերի ժամանսկ սովետական զորքերի հետ մասնակցել է գործողություններին ու բազմաթիվ հայեր է փրկել, այդ թվում՝ իր անձնական ծանոթներին: Արժեքավոր հետազատություններ ունի 1917-1921 թվականներին Կովկասում տեղի ունեցած քաղաքական գործընթացների մասին, հիմնված արխիվային նորագույն նյութերի վրա: Խորհուրդ կտամ կարդալ:
Ադրբեջանցիների կողմից հայտարարված է հայամետ գործիչ ու թշնամի:
Ինչի եմ այս ամենը գրում:
Տարասովն իր հարցազրույցում բացահայտեց Փանիկի դեպքերի իմաստը: Ռուսները, կամ, ավելի ճիշտ, ռազմական շրջանակները, մտահոգված են Հայաստանի արտաքին կուրսով կամ այդ կուրսի մասին ունեցած կասկածներով, հատկապես օգոստոսին Վրաստանում սպասվող ՆԱՏՕ-ի զինավարժություններով, որին Հայաստանը նույնպես մասնակցելու է:
Ռուսական Գլխավոր Շտաբն ավելի հակաադրբեջանական դիրքորոշում ունի, քան մյուս գերատեսչությունները՝ հասկանալի պատճառներով: Տարասովի կարծիքը պետք է համարել այդ շրջանակների տեսակետ:
Որն է եզրակացությունը: Ռուսաստանը նոր իրավիճակում չի կարողանում հստակեցնել իր վերաբերմունքը Հայաստանի հանդեպ և առհասարակ Կովկասում վարվելիք իր ապագա ռազմական ու քաղաքական ստրատեգիայի հարցում:
Տարասովի հարցազրույցը այդ կոնտեքստում է պետք դիտարկել: Արդյունքում ներվային դրսևորումներ են լինում:
Հ.Գ. Տարասովի նման խորքային գիտելիքներ ունեցող մարդուն ֆեյսբուքում անգրագետ անվանողները հրաշք են, հրաշք ...:
Տարասովի կարծիքը պետք է համարել այդ շրջանակների տեսակետ
Ով է Ստանիսլավ Տարասովը
------------------
Միանգամից ասեմ, շատ լուրջ և հարգված փորձագետ է, տիրապետում է 7 լեզուների, Աֆղանստանի զորքերի հրամանատարի քաղաքական խորհրդական (հասկացողը կհասկանա, թե դա ինչ է նշանակում), Կիրովաբադի և Բաքվի ջարդերի ժամանսկ սովետական զորքերի հետ մասնակցել է գործողություններին ու բազմաթիվ հայեր է փրկել, այդ թվում՝ իր անձնական ծանոթներին:
Արժեքավոր հետազատություններ ունի 1917-1921 թվականներին Կովկասում տեղի ունեցած քաղաքական գործընթացների մասին, հիմնված արխիվային նորագույն նյութերի վրա: Խորհուրդ կտամ կարդալ:
Ադրբեջանցիների կողմից հայտարարված է հայամետ գործիչ ու թշնամի:
Ինչի եմ այս ամենը գրում:
Տարասովն իր հարցազրույցում բացահայտեց Փանիկի դեպքերի իմաստը: Ռուսները, կամ, ավելի ճիշտ, ռազմական շրջանակները, մտահոգված են Հայաստանի արտաքին կուրսով կամ այդ կուրսի մասին ունեցած կասկածներով, հատկապես օգոստոսին Վրաստանում սպասվող ՆԱՏՕ-ի զինավարժություններով, որին Հայաստանը նույնպես մասնակցելու է:
Ռուսական Գլխավոր Շտաբն ավելի հակաադրբեջանական դիրքորոշում ունի, քան մյուս գերատեսչությունները՝ հասկանալի պատճառներով: Տարասովի կարծիքը պետք է համարել այդ շրջանակների տեսակետ:
Որն է եզրակացությունը: Ռուսաստանը նոր իրավիճակում չի կարողանում հստակեցնել իր վերաբերմունքը Հայաստանի հանդեպ և առհասարակ Կովկասում վարվելիք իր ապագա ռազմական ու քաղաքական ստրատեգիայի հարցում:
Տարասովի հարցազրույցը այդ կոնտեքստում է պետք դիտարկել: Արդյունքում ներվային դրսևորումներ են լինում:
Հ.Գ. Տարասովի նման խորքային գիտելիքներ ունեցող մարդուն ֆեյսբուքում անգրագետ անվանողները հրաշք են, հրաշք ...:
Կից նյութն՝ այստեղ։
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից