Հակառակորդը կրակել է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ
Այսօր հակառակորդը կրակել է Տավուշի մարզի Իջեւան-Նոյեմբերյան ճանապարհային հատվածի ուղղությամբ:
«Ա1+»-ի հետ զրույցում Պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատեց լուրը՝ հավելելով, որ նմանատիպ կրակոցներ ամեն օր են լինում. «Այդ մասում մենք պաշտպանիչ պատեր ունենք, այդ ուղղությամբ է եղել: Այդպիսի օր չկա, որ մենք մի քանի հատիկ կրակոց չունենանք: Թիրախային լարվածություն չկա, ցավոք նման կրակոցները նորմա են: Հրազենային զենքերից մի քանի հատիկ կրակել են»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը: