Հայկ Սարգսյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր որդու՝ Հայկ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայկ Սարգսյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:
Ավելի վաղ Երեմ Սարգսյանը կայքի հետ զրույցում հայտնել էր, որ քրեական գործով թույլ են տրվել խախտումներ, մասնավորապես՝ իրենց չեն ներկայացվել փորձագետների եզրակացությունները, այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որպեսզի պաշտպանական կողմը չկարողանա իրականացնել պաշտպանություն:
Պաշտպանական կողմին չտրամադրված գործի նյութերի մասին Երեմ Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է մասնակի:
Ինչ վերաբերում է մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե Հայկ Սարգսյանը փորձել է փախչել և նրան օդանավակայանից բերման են ենթարկել, ըստ պաշտպանի՝ ապատեղեկատվություն է, Հայկ Սարգսյանը ընտանիքի և անչափահաս երեխաների հետ հանգստի է ցանկացել մեկնել, քանի որ արձակուրդում է գտնվել:
Իսկ մինչ նրան բերման ենթարկելը, պաշտպանի վստահեցմամբ, Սարգսյանը որևէ ծանուցում չի ստացել, ավելին՝ քրեական գործի մասին ո՛չ իրավապահներ են պաշտոնապես տեղեկություն տարածել, ո՛չ մամուլում է եղել:
Միևնույն ժամանակ Երեմ Սարգսյանը նշել էր, երբ Հայկ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը՝ նա առնվազն 4 անգամ ինքնակամ ներկայացել է վարույթն իրականացնող մարմին և որևէ անգամ փորձ չի արել թաքնվելու կամ խոչընդոտելու գործի քննությանը:
Հիշեցնենք, որ 10-ը տարի առաջ տեղի ունեցած դեպքով ընդամենը օրեր առաջ 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանը հայտարարել է, թե իրեն հրազենային վնասվածք պատճառած անձը Հայկ Սարգսյանն է:
2007 թվականի ապրիլի 1-ին Դավիթ Սիմոնյանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է թիվ 3 կլինիկական հիվանդանոց: Նույն օրը ոստիկանության Կենտրոնական բաժին էր ներկայացել քաղաքացի Ա.Ղևոնդյանը, ներկայացրել ատրճանակ և հայտնել, թե այն գտել է իրենց շենքին կից մանկապարտեզից դեպի նկուղ տանող աստիճանների մոտ, որի հետ անզգույշ վարվելու հետևանքով կրակել է՝ մարմնական վնասվածք պատճառելով ընկերոջը՝ Դավիթ Սիմոնյանին:
Սակայն 2007 թվականի մայիսի 28-ին ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում որոշում էր կայացվել փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու և Ա.Ղևոնդյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` կողմերի հաշտության և բողոքի բացակայության հիմքով:
Տարիներ անց՝ 2018 թվականի հուլիսի 3-ին նոր երևան եկած հանգամանքներով պայմանավորված՝ Գլխավոր դատախազի կողմից վերացվել է նշված որոշումը, և քրեական գործը ուղարկվել ՀՀ քննչական կոմիտե` նախաքննություն կատարելու նպատակով։
Քննչական կոմիտեն էլ տեղեկացրել էր, որ կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Դավիթ Սիմոնյանն իրականում հրազենային վնասվածքն ստացել է Հայկ Ալեքսանդրի Սարգսյանի բնակության վայրի՝ Երևան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 11 շենքի բնակարանի նկուղային հարկում գտնվող սենյակում՝ 2007 թվականի ապրիլի 1-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Պարզվել է վիճաբանության շարժառիթը, միջադեպին ականատես անձի ինքնությունը։
Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ սպանության փորձի և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով և երեկ նա կալանավորվել է: