Քաղաքական

20.07.2018 11:46


Արթուր Մովսիսյանի աջակիցները փակել են Վճռաբեկ դատարանի մուտքը (տեսանյութ)

Արթուր Մովսիսյանի աջակիցները փակել են Վճռաբեկ դատարանի մուտքը (տեսանյութ)

News.am-ը հայտնում է, որ ՀՀ Վճռաբեկ դատարանի մոտ այս պահին բողոքի ակցիա է անցկացվում՝ ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի գործով 3 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Մովսիսյանի: Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանի գործով բոլոր ամբաստանյալների խափանման միջոցը փոխվել է՝ բացառությամբ Արթուր Մովսիսյանի:

Արթուր Մովսիսյանը պահանջում է փոխել իր խափանման միջոցը եւ արդեն 4-րդ օրն է՝ հացադուլի մեջ է գտնվում:

Ակցիայի մասնակիցները փակել են Վճռաբեկ դատարանի մուտքը եւ չեն թույլատրում որեւէ մեկին շենքում ելումուտ անել: Ակցիայի մասնակիցները նաեւ չեն թույլատրում փաստաբան Հայկ Ալումյանին մտնել դատարանի շենք:

Նշենք, որ Արթուր Մովսիսյանն ունի առողջականա խնդիրներ եւ վիրահատության կարիք ունի:

Հիշեցնենք, որ Մովսիսյանը ձերբակալվել է Մոսկվայում և իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նշենք, որ այս գործով մյուս դատապարտյալներն ազատության մեջ են, իսկ գործի անջատված մասով անցնող 3 տարվա ազատազրկաման դատապարտված Արթուր Մովսիսյանը՝ ոչ։

Այս խորագրի վերջին նյութերը