Արփինե Հովհաննիսյանն իր դեմ ցույցից առաջ մեկնել է արձակուրդ
Այսօր, ժամը 11։00-ին ԱԺ-ի մոտ ցույց է նախատեսված՝ ընդդեմ ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի։ Բողոքի այս գործողության մասին նախապես տեղեկացվել էր«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
Սակայն այսօր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մեկնում է արձակուրդ․ «Սիրելի ընկերներ, տեղեկացնում եմ ձեզ, որ արդեն երեք օր է` մեկնարկել է պաշտոնական արձակուրդս, իսկ այսօր մեկնում եմ երկրից` վաղօրոք պլանավորած հանգստի: Բոլորիդ մաղթում եմ ամառային լավ հանգիստ, բարձր տրամադրություն, իսկ մեր երկրին էլ` խաղաղություն: Հ.Գ. Այս ընթացքում ուշադրության կենտրոնում կպահեմ ընտրական օրենսգրքի մշակմամբ զբաղվող հանձնաժողովի աշխատանքները և կարճ ժամանակ անց կմիանամ գործընկերներիս»,-հայտնել է նա:
Նշենք, որ այսօր, ժամը 12:00-ին ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ ստեղծված հանձնաժողովի հերթական նիստն է: Նախորդ նիստի ժամանակ Դանիել Իոաննիսյանի հասցեին Արփինե Հովհաննիսյանի՝ «Մտավոր հետամնաց» արտահայտությունըբուռն քննադատություների տեղիք էր տվել։
«Մտավոր հետամնացություն վերագրելով մարդուն ծաղրելը՝ հաշմանդամության հիմքով խտրականության դրսևորում է, որը խորացնում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ կարծրատիպերը»,-ասվում է բողոքի այսօրվա ակցիայի հեղինակների հայտարարության մեջ, ովքեր պահանջում են Արփինե Հովհաննիսյանի հրաժարականը:
Արփինե Հովհաննիսյանն իր դեմ ցույցից առաջ մեկնել է արձակուրդ
Այսօր, ժամը 11։00-ին ԱԺ-ի մոտ ցույց է նախատեսված՝ ընդդեմ ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի։ Բողոքի այս գործողության մասին նախապես տեղեկացվել էր «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։
Սակայն այսօր Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մեկնում է արձակուրդ․ «Սիրելի ընկերներ, տեղեկացնում եմ ձեզ, որ արդեն երեք օր է` մեկնարկել է պաշտոնական արձակուրդս, իսկ այսօր մեկնում եմ երկրից` վաղօրոք պլանավորած հանգստի:
Բոլորիդ մաղթում եմ ամառային լավ հանգիստ, բարձր տրամադրություն, իսկ մեր երկրին էլ` խաղաղություն:
Հ.Գ. Այս ընթացքում ուշադրության կենտրոնում կպահեմ ընտրական օրենսգրքի մշակմամբ զբաղվող հանձնաժողովի աշխատանքները և կարճ ժամանակ անց կմիանամ գործընկերներիս»,-հայտնել է նա:
Նշենք, որ այսօր, ժամը 12:00-ին ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ ստեղծված հանձնաժողովի հերթական նիստն է: Նախորդ նիստի ժամանակ Դանիել Իոաննիսյանի հասցեին Արփինե Հովհաննիսյանի՝ «Մտավոր հետամնաց» արտահայտությունը բուռն քննադատություների տեղիք էր տվել։
«Մտավոր հետամնացություն վերագրելով մարդուն ծաղրելը՝ հաշմանդամության հիմքով խտրականության դրսևորում է, որը խորացնում է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ կարծրատիպերը»,-ասվում է բողոքի այսօրվա ակցիայի հեղինակների հայտարարության մեջ, ովքեր պահանջում են Արփինե Հովհաննիսյանի հրաժարականը:
7or.am