Արփինե Հովհաննիսյանը վիրավորել է Դանիել Իոաննիսյանին (տեսանյութ)
Arpine Hovhannisyan-ը, ստորև բերված տեսանյութում, ըստ ամենայնի իմ մասին ասում է, որ «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»: Ազգային Ժողովի փոխնախագահը երևի չեր պատկերացնում, որ ուղիղ եթերում է: Բայց սյուռն այն է, որ այդ հանդիպումից հետո Արփինեն ինձ շատ ընկերական ոճով պատմում էր, թե ինչ լավ է վերաբերվում ինձ:)))) Ակնկալում եմ հրապարակային ներողություն կամ պարզաբանում (եթե խոսքերն ինձ չէին ուղղված):
Daniel Ioannisyan-ի գրառման մասով արդեն իսկ պարզաբանել եմ: Խոսքերս իրականում վերաբերում էին քննարկման ընթացքում ստեղծված անհասկանալի իրավիճակին (պարզ չէր, ի վերջո, ինչի մասին է քննարկումը), և որը իրականում հիշեցնում էր նկարագրածս երևույթը (գուցե անհաջող եմ ձևակերպել)։ Եթե հասկացվել է անձնավորված, ցավում եմ և, բնականաբար, հայցում ներողամտություն։ Ավելորդ լարվածություն ստեղծելու կարիք չկա։ Այո՛, համարել եմ ու համարում եմ, որ Դանիելի հետ լավ հարաբերություններ ունենք։
Arpine Hovhannisyan-ի հորդորով ևս մեկ անգամ նայեցի տեսանյութը (ավելի երկար ժամանակահատվածով): Ժեստը, 4-ով (առանց կառավարության ներկայացուցչի) քննարկելու առաջարկի կոնտեքստը և այլ հանգամանքներ գալիս են ապացուցելու, որ Արփինե Հովհաննիսյանը հենց իմ մասին էր ասում «մտավոր հետամնաց»: Բայց անգամ եթե խոսքը ոչ թե իմ, այլ քննարկման մասին էր, ապա էլ ավելի վատ, քանի որ այդ դեպքում քննարկման բոլոր մասնակիցների վրա է տարածվում արտահայտությունը:
Արփինե Հովհաննիսյանը վիրավորել է Դանիել Իոաննիսյանին (տեսանյութ)
Arpine Hovhannisyan-ը, ստորև բերված տեսանյութում, ըստ ամենայնի իմ մասին ասում է, որ «էս մտավոր հետամնացի հետ ի՞նչ քննարկենք»:
Ազգային Ժողովի փոխնախագահը երևի չեր պատկերացնում, որ ուղիղ եթերում է: Բայց սյուռն այն է, որ այդ հանդիպումից հետո Արփինեն ինձ շատ ընկերական ոճով պատմում էր, թե ինչ լավ է վերաբերվում ինձ:))))
Ակնկալում եմ հրապարակային ներողություն կամ պարզաբանում (եթե խոսքերն ինձ չէին ուղղված):
Տեսանյութը՝ 1:25:40-ից
Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան էջից
***
Daniel Ioannisyan-ի գրառման մասով արդեն իսկ պարզաբանել եմ:
Խոսքերս իրականում վերաբերում էին քննարկման ընթացքում ստեղծված անհասկանալի իրավիճակին (պարզ չէր, ի վերջո, ինչի մասին է քննարկումը), և որը իրականում հիշեցնում էր նկարագրածս երևույթը (գուցե անհաջող եմ ձևակերպել)։ Եթե հասկացվել է անձնավորված, ցավում եմ և, բնականաբար, հայցում ներողամտություն։ Ավելորդ լարվածություն ստեղծելու կարիք չկա։ Այո՛, համարել եմ ու համարում եմ, որ Դանիելի հետ լավ հարաբերություններ ունենք։
Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից
***
Arpine Hovhannisyan-ի հորդորով ևս մեկ անգամ նայեցի տեսանյութը (ավելի երկար ժամանակահատվածով): Ժեստը, 4-ով (առանց կառավարության ներկայացուցչի) քննարկելու առաջարկի կոնտեքստը և այլ հանգամանքներ գալիս են ապացուցելու, որ Արփինե Հովհաննիսյանը հենց իմ մասին էր ասում «մտավոր հետամնաց»:
Բայց անգամ եթե խոսքը ոչ թե իմ, այլ քննարկման մասին էր, ապա էլ ավելի վատ, քանի որ այդ դեպքում քննարկման բոլոր մասնակիցների վրա է տարածվում արտահայտությունը:
Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան էջից