Լրահոս

25.02.2010 15:00

«Քաղաքական հալածանքները Հայաստանում. հայացք ներսից» քննարկում

«Քաղաքական հալածանքները Հայաստանում. հայացք ներսից» քննարկում

«Արմատ» կենտրոնում  տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում՝ «Քաղաքական հալածանքները Հայաստանում. հայացք ներսից» խորագրով՝ ՀՀ նախկին արտգործնախարար Ալիկ Արզումանյանի, Պետրոս Մակեյանի, Վարդան Հարությունյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Գրիգոր Ոսկերչյանի և Արթուր Սաքունցի մասնակցությամբ։ Քննարկմանը պետք է ներկա լիներ նաև Դավիթ Մաթևոսյանը, ով անձնական պատճառներով բացակայում էր։

Պետրոս Մակեյանը հանդես է եկել «Քրեակատարողական հիմնարկները» զեկույցով և ներկայացրել քրեակատարողական հիմնարկում իր գտնվելու ժամանակահատվածի մանրամասները. «Այնտեղ անընդհատ պետք է պայքարես, և այդ պայքարում հնարավոր է՝ հաղթես, հնարավոր է՝ տանուլ տաս»,- նշել է Պետրոս Մակեյանը։

Անդրադառնալով դատաիրավական համակարգին՝ Ալիկ Արզումանյանը նշել է, որ այն հանցավոր մի խումբ է, որն իրականացնում է նաև պատժիչ գործառույթներ։ Նա նշել է, որ Հայ ազգային կոնգրեսի դեմ ուղղված ողջ գործընթացն սկսվել էր դեռևս փետրվարի 19-ից, երբ ընտրությունները դեռ ընթացքի մեջ էին։

-Բոլոր քաղբանտարկյալները բողոքարկել են իրենց վճիռները Եվրոդատարանում, սակայն սա մեր ողջ ազգի ամոթն է, որ անկախ պետություն ենք ստեղծել, բայց արդարություն ենք մուրում այլ կառույցներից,- ասել է Ալիկ Արզումանյանը։

Վարդան Հարությունյանն ուշադրություն է հրավիրել քրեակատարողական հիմնարկներում հայտնված անպաշտպան քաղաքացիների և դատարանների վրա և նշել, որ դատարաններն օրենքով միակ կառույցներն են, որոնք հրաման ստանալ չեն կարող, և այս առումով իրեն զարմացնում է իշխանություններին ենթարկվելու և գոհացնելու դատարանների պատրաստակամությունը։

Ժիրայր Սեֆիլյանն էլ նշել է, որ բանտերն ընդհանրապես շեղված են իրենց հիմնական գործառույթից, և եթե ամբողջ աշխարհում վճռի նպատակը մարդուն ուղղելն է, ապա Հայաստանում, եթե անբիծ մեկը հայտնվի բանտում, հանցագործ դարձած դուրս կգա այնտեղից։ Համաձայնվելով Ժիրայր Սեֆիլյանի հետ՝ Գրիգոր Ոսկերչյանն առաջարկել է համակարգել և առանձնացնել ծանր և թեթև հանցագործություն կատարած անձանց։ Նա անդրադարձել է նաև քննիչներին և դատախազությունների աշխատանքին. «Մարդուն նստեցնում են, հետո նոր ապացույցներ փնտրում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։