Լրահոս

25.02.2010 14:44

Պետական եկամուտների կոմիտեի շենքում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ է եղել

Այսօր, ժամը 11.36-ին ոստիկանության հերթապահից տեղեկություն է ստացվել, որ անհայտ քաղաքացի է ահազանգել ու տեղեկացրել, որ  Պետական եկամուտների կոմիտեի շենքում ռումբ է տեղադրված, որը պայթելու է ժամը 13.00-ին:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ մեկ մարտական հաշվարկ եւ հատուկ ջոկատի փրկարարները: Տեղյակ են պահվել նաեւ պաշտպանության նախարարությունը, շտապօգնության եւ ազգային անվտանգության ծառայությունները:

Հարակից շենքերի բնակիչներն ու հիմնարկների աշխատակիցները տարահանվել են անվտանգ գոտի, տարածքը' շրջափակվել: Դեպքի վայրում աշխատել են ԱԱԾ եւ ՊՆ ակազերծման մասնագետներն ու կինոլոգները:

Իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում ռումբ չի հայտնաբերվել:

Ժամը 14.25-ին հայտարարվել է աշխատանքների ավարտ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։