38-ամյա վարորդը Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել է դաշտում. 7 ամսական երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Արամայիս Խուբլարյանը իր վարած Mercedes մակնիշի 35 QX 819 համարանիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 71-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ 7 ամսական Դավիթ Խուբլարյանը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է Ապարանի բժշկական կենտրոն։
Վարորդին և վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։