Աշխարհ

17.07.2018 17:40


Թուրքական արտադրության կործանիչը ցուցադրվել է Լոնդոնի ցուցահանդեսում

Թուրքական արտադրության կործանիչը ցուցադրվել է Լոնդոնի ցուցահանդեսում

Թուրքական ավիաշինական «TAI» ընկերությունը Լոնդոնում ընթացող «Farnborough» միջազգային ցուցահանդես-ավիաշոուի առաջին անգամ ցուցադրել է սեփական արտադրության «HURJET» կործանիչը։ Այն Թուրքիայի օդուժի շահագործմանը հանձնվելու է 2023 թվականին։

Ցուցադրվել է նաև թուրքական արտադրության «ATAK» տեսակի ռազմական ուղղաթիռը, որն այժմ շահագործվում է Թուրքիայի օդուժի կողմից։

Թուրքական ընկերությունները ներկայացրել են նաև սեփական արտադրության մի շարք հրթիռներ (Gökdoğan, Bozdoğan), ռումբեր («MK-82», «MK-84»), ինչպես նաև այլ զինամթերքներ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը