Պոպուլիզմով կարելի է զուտ սկզբնական շրջանում աջակցություն վայելել ու ժամանակ ձգել
Իմ համեստ կարծիքով, Կարպիսի անզգույշ արտահայտությունից հետո սկսված ոչ համարժեք բուռն արձագանքի պատճառը Կարպիսի խոսքերը չեն, դա ընդամենը առիթ է: Պատճառը Արցախի, սոցիալական և կուտակված այլ հարցերի պատասխանների բացակայությունն է:
Կառավարությունը հանրության գիտակից փոքրամասնության շրջանում կարելի է արդեն ասել, որ վստահությում չունի, չկա նաև քաղաքականություն, զարգացման հայեցակարգ:
Գիտակցության հետ խնդիր ունեցող քրֆող մեծամասնությունը վատ հենարան է ու մի օր կարող է իր հատկությունը ցուցադրել նրանց հանդեպ, ում պաշտպանում է: Կարպիսի դեպքն առաջին զանգն էր:
Պոպուլիզմով կարելի է զուտ սկզբնական շրջանում աջակցություն վայելել ու ժամանակ ձգել, հետո հարցերը կուտակվում են ու մի օր` պայթում: Դեռ չի պայթել:
Պրոֆեսիոնալիզմի իսպառ բացակայությամբ կուտակված խնդիրները չեն կարող լուծվել: «Հեղափոխության թիմը» կարողացավ գրավել իշխանությունը, բայց արդյունավետ իշխանություն դառնալու համար քայլել կարողանալը դեռ քիչ է: Ոտքերից բացի մարմնի այլ մասերը նույնպես կարևոր են նման գործում:
Պոպուլիզմով կարելի է զուտ սկզբնական շրջանում աջակցություն վայելել ու ժամանակ ձգել
Իմ համեստ կարծիքով, Կարպիսի անզգույշ արտահայտությունից հետո սկսված ոչ համարժեք բուռն արձագանքի պատճառը Կարպիսի խոսքերը չեն, դա ընդամենը առիթ է:
Պատճառը Արցախի, սոցիալական և կուտակված այլ հարցերի պատասխանների բացակայությունն է:
Կառավարությունը հանրության գիտակից փոքրամասնության շրջանում կարելի է արդեն ասել, որ վստահությում չունի, չկա նաև քաղաքականություն, զարգացման հայեցակարգ:
Գիտակցության հետ խնդիր ունեցող քրֆող մեծամասնությունը վատ հենարան է ու մի օր կարող է իր հատկությունը ցուցադրել նրանց հանդեպ, ում պաշտպանում է: Կարպիսի դեպքն առաջին զանգն էր:
Պոպուլիզմով կարելի է զուտ սկզբնական շրջանում աջակցություն վայելել ու ժամանակ ձգել, հետո հարցերը կուտակվում են ու մի օր` պայթում: Դեռ չի պայթել:
Պրոֆեսիոնալիզմի իսպառ բացակայությամբ կուտակված խնդիրները չեն կարող լուծվել: «Հեղափոխության թիմը» կարողացավ գրավել իշխանությունը, բայց արդյունավետ իշխանություն դառնալու համար քայլել կարողանալը դեռ քիչ է: Ոտքերից բացի մարմնի այլ մասերը նույնպես կարևոր են նման գործում:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից