Լրահոս

16.07.2018 12:49


Կաթողիկոսի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի հետ կապված սկսվել է ծառայողական քննություն

Կաթողիկոսի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի հետ կապված սկսվել է ծառայողական քննություն

Վայոց ձորի մարզում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի տեղաշարժը խոչընդոտելու միջադեպի հետ կապված ոստիկանությունում ծառայողական քննությունն է սկսվել: «Արմենպրես»-ին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրեցին, որ ծառայողական քննությունն անցկացվում է Վալերիյ Օսիպյանի հրամանով:

Հուլիսի 14-ի երեկոյան Վայոց ձորի մարզում «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել էին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մեքենան, ով ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ)։ Նախաձեռնության անդամներն արգելափակել էին Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ էր մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ էին հնչեցնում։

Այս խորագրի վերջին նյութերը