Կարծիք

16.07.2018 11:43


Տեսնես ո՞ւմ խելոք գլխում է ծնվել կռապաշտական այս դրսևորումը

Տեսնես ո՞ւմ խելոք գլխում է ծնվել կռապաշտական այս դրսևորումը

Փրկել, թե քրֆել շարքային Փաշոյանին: Ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չեն լուծի այն խնդիրները, որոնք առկա են բանակում և նրա շուրջ: Սրանք մի ստատուսով անդրադառնալիք հարցեր չեն, բայց կամաց-կամաց կարելի է անդրադառնալ: Օրինակ, զինվորների բարոյահոգեբանական պատրաստության հարցը, որը մեր բանակի դեպքում շատ կարևոր է, եթե հաշվի առնենք, որ այդպիսով չեզոքացվում են շատ բացեր, որոնք մենք օբյեկտիվորեն կարող ենք ունենալ պաշտպանական խնդիրներում:

Ես կարծում եմ, որ Կարպիսի բանակի մասին շատ կարծիքներ հետևանք են նաև բանակում իր անձնական փորձառության: Մի անգամ իր մի ստատուսի մեջ նկարագրել էր իր բանակային կյանքից մի դրվագ, երբ զորամասում տեղադրված էր Վազգեն Սարգսյանի կիսանդրին և զինվորները նրա կողքով անցնելիս պետք է պատվի առնեին: Հիմա մի հատ հարց: Տեսնես ո՞ւմ խելոք գլխում է ծնվել կռապաշտական այս դրսևորումը որպես զինվորների հետ բարոյահոգեբանական աշխատանքի մեթոդ կիրառելը հատկապես, երբ զորակոչված զինվորների մի մասի հայրերը պատերազմի ժամանակ Վազգենից ավելի շատ են սխրագործել:#փրկելշարքայինՓաշոյանին

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը