Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ չընտրվեց (տեսանյութ, լրացված)
Երևանի ավագանու այսօրվա նիստում Երևանի քաղաքապետի ընտրությունն է։
Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր,ՀՀԿ և ԵԼՔ խմբակցությունները Երևանի քաղաքապետի ընտրություններին չեն առաջադրելու թեկնածու և չեն մասնակցելու Երևանի ավագանու նիստին։
«Երկիր Ծիրանին»քաղաքապետի թեկնածու է առաջադրել Զարուհի Փոստանջյանին։
***
«Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմնակիցներն աջակցության ակցիա են իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց։
***
Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը 30 րոպեով հետաձգվեց, քանի որ քվորում չկար․ նիստին ներկա էր ավագանու 5 անդամ՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության 3 անդամներ, ավագանու անկախ անդամ Հայկ Պետրոսյանը և փոխքաղաքապետ, նիստը վարող Կամո Արեյանը։
***
Ընդմիջումից հետո էլ նիստը չկայացավ և, փաստորեն, քաղաքապետ չընտրվեց։
Համաձայն «Երևանի մասին» օրենքի՝ ավագանին պետք է ցրվի, և կառավարությունը նշանակի Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրություններ:
Երևանի ավագանու արտահերթ նիստում քաղաքապետ չընտրվեց (տեսանյութ, լրացված)
Երևանի ավագանու այսօրվա նիստում Երևանի քաղաքապետի ընտրությունն է։
Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, ՀՀԿ և ԵԼՔ խմբակցությունները Երևանի քաղաքապետի ընտրություններին չեն առաջադրելու թեկնածու և չեն մասնակցելու Երևանի ավագանու նիստին։
«Երկիր Ծիրանին» քաղաքապետի թեկնածու է առաջադրել Զարուհի Փոստանջյանին։

7or.am