Արմեն Սարգսյանը Մոսկվայում զրուցել է Դիդիե Դրոգբայի հետ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայում զրուցել է հայտնի ֆուտբոլիստ Դիդիե Դրոգբայի հետ։ Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, նախագահ Սարգսյանն ասել է, որ հաճույքով է դիտել ֆուտբոլի աշխարհի հերթական առաջնության խաղերը։
Հայտնի ֆուտբոլիստը, ով «Դիդիե Դրոգբա հիմնադրամ»-ի միջոցով կրթական եւ առողջապահական ծրագրեր է իրականացնում՝ օգնելու Աֆրիկայի ժողովրդին, ցանկություն է հայտնել այցելել Հայաստան։
Դրոգբան իր ֆուտբոլային կարիերան սկսել է Ֆրանսիայում, մասնավորապես՝ Մարսելի «Օլիմպիկ»-ի կազմում, այնուհետեւ հանդես է եկել անգլիական «Չելսի»-ի կազմում ու երկար տարիներ եղել է Կոտ դ'Իվուարի հավաքականի ավագը։