Կարծիք

15.07.2018 10:23


Ստվերային տնտեսության սխեմաներում կարևոր դերակատարություն ունեցող Ռաֆիկ Մաշադյանն այսօր ի՞նչ գործ ունի ՊԵԿ-ում

Ստվերային տնտեսության սխեմաներում կարևոր դերակատարություն ունեցող Ռաֆիկ Մաշադյանն այսօր ի՞նչ գործ ունի ՊԵԿ-ում

Մայիս 23-ին ՊԵԿ-ի նախագահի առաջին տեղակալ է նշանակվել է Ռաֆիկ Մաշադյանը։ 2013-2017 թթ․ ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչության ղեկավարն էր։ Ուշադրություն դարձրեք, նա եղել է ՊԵԿ-ի ամենակարևոր տեսչության ղեկավարը։

Հայաստանում ստվերում աշխատում էին հիմնականում խոշորները։ Ստվերային տնտեսության սխեմաներում կարևոր դերակատարություն ունեցող Ռաֆիկ Մաշադյանն այսօր ի՞նչ գործ ունի ՊԵԿ-ում, եթե ստվերի տեղը «բացահայտելուն» է օգնում, այսինքն համագործակցում է իրավապահների հետ, դա կարող է անել առանց այդ պաշտոնը զբաղեցնելու։

Պարզվում է՝ սուպերմարկետներում գյուղմթերքը ԱՁ-ների միջոցով հարկերից խուսափելու մեխանիզմի մասին նա ոչ միայն տեղյակ էր, այլ պայմանավորվողներից մեկն է եղել։ Ու հիմա ուզում եք, որ պետական պաշտոնյա Ռաֆիկ Մաշադյանին հավատա՞նք։
Մի փաստ էլ, նա հարկային համակարգում է 1996 թ․-ից։

Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը