Լրահոս

14.07.2018 12:22


Երևանում 21-ամյա քույրը տան լոգարանում հայտնաբերել է 13-ամյա էլեկտրահարված եղբորը

Երևանում 21-ամյա քույրը տան լոգարանում հայտնաբերել է 13-ամյա էլեկտրահարված եղբորը

Երեկ՝ հուլիսի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնից ոտիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Դանիել Վարուժան փողոցի տներից մեկի բնակիչ, 13-ամյա Սմբատ Փ.-ն է, ում, ըստ նախնական տեղեկությունների՝ իրենց տան լոգարանում էլեկտրահարված, անգիտակից վիճակում հայտնաբերել է 21-ամյա քույրը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան սովորում էր Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանում:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը