Էրեբունիում և Ավանում ապրիլին զանգվածային անկարգությունների մասնակիցների գործերով վերաքննիչ բողոքները բավարարվել են
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազների բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Առաջին ատյանի դատարանը մերժել էր Երևան քաղաքի Էրեբունի, ինչպես նաև Ավան վարչական շրջաններում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով մեղադրյալներ Կ. Օհանյանի և Կ. Տոնոյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը՝ հանցագործությանը նրանց առնչությունը հիմնավորված չհամարելու պատճառաբանությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը հաստատված է համարել Կ. Օհանյանի և Կ. Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար անհրաժեշտ հիմնավոր կասկածի առկայությունը: Իսկ կալանավորման հիմքերի առկայության կամ բացակայության հանգամանքը պարզելու համար գործերն ուղարկվել են ստորադաս դատարան՝ նոր քննության:
Հիշեցնենք, որ Կ. Օհանյանին ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապրիլի 22-ին Էրեբունի և Նոր Արեշի 26 փողոցների հատման վայրում Դ. Համբարձումյանի, Ս. Սահակյանի, Գ. Համբարձումյանի, Գ. Խաչատրյանի, Է. Չիչոյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ մասնակցել է Դ. Համբարձումյանի կողմից կազմակերպած՝ բռնությամբ և ջարդերով զուգորդված զանգվածային անկարգություններին:
Հանցավոր խումբը սեռական բնույթի հայհոյանքներ տալով, վիրավորանքներ և սպառնալիքներ հնչեցնելով հարձակվել և տարբեր առարկաներով, մահակներով, քարերով, ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել, էլեկտրահարող սարքերով էլեկտրահարել խաղաղ երթի մասնակիցներին: Այդ գործողությունների արդյունքում մարմնական վնասվածքներ են ստացել երթի մի քանի մասնակիցներ, պատահական անցորդներ, ինչպես նաև ցույցի ընթացքը լուսաբանող լրագրողներ:
Իսկ մյուս քրեական գործի շրջանակում Կ. Տոնոյանը նույն հատկանիշներով մեղադրվում է Է. Պետրոսյանի և քննությամբ դեռևս չպարզված մի խումբ անձանց հետ Ավան վարչական շրջանի Աճառյան փողոցի «Ֆորդ» սերվիսին հարող տարածքում կազմակերպված զանգվածային անկարգությունների ընթացքում նույնանման հանցավոր գործողություններով հավաքի մասնակիցների, պատահական անցորդների, ինչպես նաև ցույցի ընթացքը լուսաբանող լրագրողի նկատմամբ բռնություն կիրառելու, մի քանի ավտոմեքենաներ վնասելու մեջ:
Վարույթն իրականացնող մարմինները միջնորդություններ էին ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ մեղադրյալ Կ. Օհանյանի և Կ. Տոնոյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին, սակայն անհիմն լինելու պատճառաբանությամբ դատարանը մերժել էր միջնորդությունները:
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազները հունիսի 5-ին դատարան միջնորդություն էին ներկայացրել նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք մերժվել էին, ինչի մասին որոշումների դեմ էլ դատախազները ներկայացրել էին վերաքննիչ բողոքներ: