Բաքվում էլեկտրաէներգիայի ընդհատումները շարունակվում են
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում և մի շարք մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումները շարունակվում են: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Բաքու քաղաքի և Ապշերոնի թերակղզու տարածքում գրանցված էլեկտրաէներգիայի ընդհատումները պայմանավորված են Աղսուի շրջանի Բիջո գյուղում «Ազերէներժի»-ին պատկանող բարձր լարման հոսանքի գծերում բռնկված հրդեհով:
Բաքու քաղաքում և Ապշերոնի թերակղզու տարածքում սահմանվել է էլեկտրաէներգիայի մատակարարման 27-տոկոսանոց սահմանափակում:
Էլեկտրաէներգիայի սահմանափակում չի սահմանվել միայն առաջին կարգի կառույցներում, որոնցից են մետրոպոլիտենը, օդանավակայանը, հիվանդանոցները, պետական նշանակության օբյեկտները և այլն:
Այդուհանդերձ, Բաքվի մետրոպոլիտենից ստացված տվյալներով, էլեկտրաէներգիայի սահմանափակման արդյունքում երկու կայարանների աշխատանք դադարեցված է:
Ադրբեջանում հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը գրանցված լայնամասշտաբ հոսանքազրկումը ցույց տվեց, որ այդ երկրի բարձրաստիճան պետական այրերի հայտարարությունները, թե Ադրբեջանը ապահովում է ոչ միայն իր, այլ նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը, չի համապատասխանում իրականությանը:
Հոսանքազրկման արդյունքում պարզվեց, որ այդ անվտանգությունը կախված է 30 տարվա հնության մի տրանսֆորմատորից, որը գտնվում է Մինգեչաուրում:
Էլեկտրաէներգիայի սպառման ծավալների ավելացման պատճառով տրանսֆորմատորի խափանումը ցույց տվեց, որ նման արտակարգ իրավիճակի դեպքում Ադրբեջանը չունի էներգիայի մատակարարման այլընտրանքային համակարգ: