Աշխարհ

13.07.2018 10:39


Թուրքիայի նախկին վարչապետը՝ խորհրդարանի նախագահ

Թուրքիայի նախկին վարչապետը՝ խորհրդարանի նախագահ

Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմն ընտրվել է ազգային ժողովի նախագահ։ Թուրքիայի խորհրդարանում տեղի էր ունեցել քվեարկություն, որով պիտի հայտնի դառնար մեջլիսի նախագահի անունը։

Իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության թեկնածուն Բինալի Յըլդըրըմն էր։ Իսկ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) թեկնածուն՝ Էրդողան Թոփրաքն էր։ Մեկ այլ ընդդիմադիր ուժ՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP), առաջադրել էր Մերալ Դանըշ Բեշթաշի թեկնածությունը։ Իսկ Ազգայնական «İYİ» (Լավ) կուսակցությունը Հայրեթթին Նուհօղլուի թեկնածությունն էր առաջադրել։

Իշխող կուսակցության թեկնածուն վերջին 3-րդ փուլում հավաքել էր 335 քվե, ինչը բավարար էր խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու համար:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը