Հայաստանի Հանրապետությունում օձերի ակտիվացման շրջանը համարվում է մայիս ամիսը: Օձերը ձմեռային քուն են մտնում, ապա ջերմաստիճանային պայմաններից կախված, ինչպես նաև ելնելով կենսաբանական առանձնահատկություններից արթնանում են հիմնականում մայիսին:
ՀՀ բնապահպանության նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանն«Արմենպրես»-ին ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում 23 տեսակի օձ կա: Միայն Երևանում հանդիպում են դրանցից 16-ը:
Աղասյանի խոսքով՝ բարձր ջերմաստիճանային պայմաններում օձերն անցնում են «ամառային քուն» և օրերով կարող են դուրս չգալ, կամ դուրս գալ գիշերվա ժամերին, առավոտյան շուտ, երբ ջերմաստիճանը տատանվում է 22-27 աստիճան: «Հենց ջերմաստիճանը 27 աստիճանից վերև է բարձրանում, իրենք թաքստոցներն են մտնում: Շոգ եղանակային պայմաններում օձերը կարող են հանդիպել աղբյուրների մոտ, նկուղներում, այսինքն` ստվերոտ վայրերում»,-հավելեց նա:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են՝ Հանրապետությունում օձերի նկատելի լինելու և հայտնաբերման դեպքերն այս տարի նվազել են: Եթե 2017 թվականի առաջին կիսամյակում նախարարություն 297 օձի հայտնաբերման ահազանգ է ստացվել, 2018 թվականի նույն ժամանակահատվածում ահազանգերը եղել են 284 դեպքի հետ կապված:
Ուշագրավ է, որ ամենաշատ օձի հայտնաբերման դեպքերը գրանցվել են Երևանում: 2018 թվականին առաջին կիսամյակում ԱԻՆ-ը Երևանում գնացել է 132 օձի հայտնաբերման ահազանգի հետքերով, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում ահազանգերը եղել են 149-ը:
Օձեր հայտնաբերման մասով երկրորդ տեղում Կոտայքի մարզն է, որտեղ 2018 թվականին հայտնաբերվել է 42, 2017 թվականի նույն ժամանակահատվածում ՝ 72 օձ:
Սողունների հայտնաբերման մասով այս տարի նվազագույն 3 դեպք է գրանցվել Տավուշի մարզում, նախորդ տարի 2 դեպք Գեղարքունիքի մարզում:
2018 թվականի հունիսի 1-ի դրությամբ օձերի կծելու հետևանքով թունավորման 13 դեպք է արձանագրվել, որից 7-ը մայրաքաղաքում, 2-ը Տավուշի մարզում, 3-ը Արմավիրի մարզում և 1-ը Արարատի մարզում:
Բարեբախտաբար 2018 թվականին օձի կծելուց մարդ չի մահացել:
2017 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է օձի կծելու 45 դեպք, որից 16-ը Երևանում, 3-ական դեպքեր Տավուշի և Կոտայքի մարզերում , 7-ական դեպք Արարատի և Արմավիրի մարզերում, 5 դեպք Արագածոտնում, 1-ական դեպք Շիրակում և Սյունիքում, 2 դեպք Վայոց ձորի մարզում: 2017 թվականին օձի կծելու հետևանքով մահվան դեպքեր ևս չեն արձանագրվել:
Մասնագետները խորհուրդ են տալիս օձին տեսնելուց շատ դանդաղ հետդարձ կատարել, օձը ինքն է փախչում մարդուն տեսնելուց:
Արամ Աղասյանը նշում է, ոչ մասնագետը թունավոր օձերին ոչ թունավորներից կարող է տարբերակել մի քանի եղանակով: «Թունավոր օձերի մոտ պոչը կտրուկ է ավարտվում: Ոչ թունավոր օձերի մոտ աչքի բիբը կլոր է: Թունավորներինը կատվի աչքի նման է՝ շեղ: Ոչ թունավոր օձերի գլխի վրա կան վահանիկներ, թունավորների մոտ գլխի և մարմնի վրա թեփուկները հավասարաչափ են բաշխված»,-ասաց նա:
Օձերի կծելու դեպքում առաջինը չխառնվելն է, հաջորդ նախապայմանը անմիջապես բժշկական օգնությանը դիմելը: Մինչ բժիշկների հասնելը պետք է մեծ քանակությամբ հեղուկ խմել:
Առողջապահության նախարարությունից էլ տեղեկացրին, որ ամեն տարի գարնանը նախարարությունը շրջաբերական է ուղարկում մարզային և Երևան քաղաքի բոլոր բուժհաստատություններ` հիվանդներին ժամանակին կանխարգելիչ և բժշկական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև կանխարգելիչ դեղանյութերի որոշակի քանակություն տեղերում պահեստավորելու նպատակով: Տվյալ բուժհիմնարկը 10-օրյա ժամկետում պարտավոր է ապահովել հետևյալ շիճուկների և պատվաստանյութերի առկայությունը` 1) հակափայտացման անատոքսին 2) հակափայտացման շիճուկ 3) հակաբոտուլինային շիճուկ 4) օձի հակաթույն 5) հակագանգրենոզ շիճուկ 6) հակակատաղության վակցինա
Ձեռնարկված միջոցառումների մասին 5-օրյա ժամկետում բուժհիմնարկը պետք է տեղեկացնի ՀՀ ԱՆ աշխատակազմ, ինչպես նաև ՀՀ ԱՆ աշխատակազմ գրավոր տեղեկացնի յուրաքանչյուր դեպքի և ձեռնարկված միջոցառումների մասին` միաժամանակ նշելով վերոնշյալ շիճուկների և պատվաստանյութերի մնացորդների մասին:
Հարկ է նշել, որ «օձի խայթոցն» ընդգրկված է անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող հիվանդությունների և վիճակների ցանկում: Ուստի, տվյալ բուժօգնությունը բնակչության բոլոր խմբերի համար իրականացվում է անվճար հիմունքներով:
Հայաստանը հարուստ է օձատեսակներով, որոնց քանակը հասնում է 23-ի:
Այդ 23 տեսակից թունավոր են միայն 4-ը: Դրանք են՝ անդրկովկասյան գյուրզան, հայկական իժը, կովկասյան իժը, տափաստանային իժը:
Ընդ որում` տափաստանային իժի խայթոցը մահացու չէ մարդու համար:
Հայաստանի ոչ թունավոր օձերը քանակով ավելի շատ են, քան թունավոր օձերը: Ոչ թունավոր օձերից են՝ ջրային օձը, կատվաօձը, մողեսակեր օձը, մեր նշանավոր Շահմար օձը և այլն:
Զգուշացեք օձերից ստվերոտ վայրերում
Հայաստանի Հանրապետությունում օձերի ակտիվացման շրջանը համարվում է մայիս ամիսը: Օձերը ձմեռային քուն են մտնում, ապա ջերմաստիճանային պայմաններից կախված, ինչպես նաև ելնելով կենսաբանական առանձնահատկություններից արթնանում են հիմնականում մայիսին:
ՀՀ բնապահպանության նախարարության Բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանն «Արմենպրես»-ին ասաց, որ Հայաստանի Հանրապետությունում 23 տեսակի օձ կա: Միայն Երևանում հանդիպում են դրանցից 16-ը:
Աղասյանի խոսքով՝ բարձր ջերմաստիճանային պայմաններում օձերն անցնում են «ամառային քուն» և օրերով կարող են դուրս չգալ, կամ դուրս գալ գիշերվա ժամերին, առավոտյան շուտ, երբ ջերմաստիճանը տատանվում է 22-27 աստիճան: «Հենց ջերմաստիճանը 27 աստիճանից վերև է բարձրանում, իրենք թաքստոցներն են մտնում: Շոգ եղանակային պայմաններում օձերը կարող են հանդիպել աղբյուրների մոտ, նկուղներում, այսինքն` ստվերոտ վայրերում»,-հավելեց նա:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են՝ Հանրապետությունում օձերի նկատելի լինելու և հայտնաբերման դեպքերն այս տարի նվազել են: Եթե 2017 թվականի առաջին կիսամյակում նախարարություն 297 օձի հայտնաբերման ահազանգ է ստացվել, 2018 թվականի նույն ժամանակահատվածում ահազանգերը եղել են 284 դեպքի հետ կապված:
Ուշագրավ է, որ ամենաշատ օձի հայտնաբերման դեպքերը գրանցվել են Երևանում: 2018 թվականին առաջին կիսամյակում ԱԻՆ-ը Երևանում գնացել է 132 օձի հայտնաբերման ահազանգի հետքերով, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում ահազանգերը եղել են 149-ը:
Օձեր հայտնաբերման մասով երկրորդ տեղում Կոտայքի մարզն է, որտեղ 2018 թվականին հայտնաբերվել է 42, 2017 թվականի նույն ժամանակահատվածում ՝ 72 օձ:
Սողունների հայտնաբերման մասով այս տարի նվազագույն 3 դեպք է գրանցվել Տավուշի մարզում, նախորդ տարի 2 դեպք Գեղարքունիքի մարզում:
2018 թվականի հունիսի 1-ի դրությամբ օձերի կծելու հետևանքով թունավորման 13 դեպք է արձանագրվել, որից 7-ը մայրաքաղաքում, 2-ը Տավուշի մարզում, 3-ը Արմավիրի մարզում և 1-ը Արարատի մարզում:
Բարեբախտաբար 2018 թվականին օձի կծելուց մարդ չի մահացել:
2017 թվականի առաջին կիսամյակում արձանագրվել է օձի կծելու 45 դեպք, որից 16-ը Երևանում, 3-ական դեպքեր Տավուշի և Կոտայքի մարզերում , 7-ական դեպք Արարատի և Արմավիրի մարզերում, 5 դեպք Արագածոտնում, 1-ական դեպք Շիրակում և Սյունիքում, 2 դեպք Վայոց ձորի մարզում: 2017 թվականին օձի կծելու հետևանքով մահվան դեպքեր ևս չեն արձանագրվել:
Մասնագետները խորհուրդ են տալիս օձին տեսնելուց շատ դանդաղ հետդարձ կատարել, օձը ինքն է փախչում մարդուն տեսնելուց:
Արամ Աղասյանը նշում է, ոչ մասնագետը թունավոր օձերին ոչ թունավորներից կարող է տարբերակել մի քանի եղանակով: «Թունավոր օձերի մոտ պոչը կտրուկ է ավարտվում: Ոչ թունավոր օձերի մոտ աչքի բիբը կլոր է: Թունավորներինը կատվի աչքի նման է՝ շեղ: Ոչ թունավոր օձերի գլխի վրա կան վահանիկներ, թունավորների մոտ գլխի և մարմնի վրա թեփուկները հավասարաչափ են բաշխված»,-ասաց նա:
Օձերի կծելու դեպքում առաջինը չխառնվելն է, հաջորդ նախապայմանը անմիջապես բժշկական օգնությանը դիմելը: Մինչ բժիշկների հասնելը պետք է մեծ քանակությամբ հեղուկ խմել:
Առողջապահության նախարարությունից էլ տեղեկացրին, որ ամեն տարի գարնանը նախարարությունը շրջաբերական է ուղարկում մարզային և Երևան քաղաքի բոլոր բուժհաստատություններ` հիվանդներին ժամանակին կանխարգելիչ և բժշկական օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև կանխարգելիչ դեղանյութերի որոշակի քանակություն տեղերում պահեստավորելու նպատակով: Տվյալ բուժհիմնարկը 10-օրյա ժամկետում պարտավոր է ապահովել հետևյալ շիճուկների և պատվաստանյութերի առկայությունը`
1) հակափայտացման անատոքսին
2) հակափայտացման շիճուկ
3) հակաբոտուլինային շիճուկ
4) օձի հակաթույն
5) հակագանգրենոզ շիճուկ
6) հակակատաղության վակցինա