Քաղաքական

11.07.2018 16:22


«Մեր ազատությունը ոնց որ աճուրդ-վաճառքի դրված լինի». Պավլիկ Մանուկյան (տեսանյութ)

«Մեր ազատությունը ոնց որ աճուրդ-վաճառքի դրված լինի». Պավլիկ Մանուկյան (տեսանյութ)

«Սասնա ծռերի» անդամ Պավլիկ Մանուկյանը նոր իշխանություններին բողոքեց դատավարության ընթացքից: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ հուլիսի 11-ին, հայտարարեց Պավլիկ Մանուկյանը:

«Ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում, այն, ինչին մենք նվիրվել ենք մեր ժողովրդի ազատության, բռնազավթած իշխանությունը ետ բերելու համար, ուղղակի պատժվում ենք: Էն խեղճ ոստիկաններին, որ բերել, դրել էիք ստեղ, նայում եմ մեր տղաներին, վաղը, մյուս օրը պիտի զինվոր դառնան, երեւի գիտեք իրավիճակը ինչ է պահանջում: Կանխամտածված հետաձգումը երկրի զարգացման կանխամտածված արգելակումն է, ոնց որ տոռմուզած գնանք, մենք հանցագործներ չենք, մենք գնացել ենք կանխամտածված երկիրը, իշխանությունը ետ բերելու ժողովրդին: Բայց այսօր էս դանդաղ ընթացքը, մեր ազատությունը ոնց որ աճուրդ-վաճառքի դրված լինի: Ինձ թուրքական բանտում չկարողացան երկու անգամ գնել, ո՛չ դոլարով, ո՛չ ռուբլիով, չկարողացան, ես մնացի իմ ժողովրդի չվաճառված զինվորը։ Մենք ինչպե՞ս ապացուցենք, որ մեր երկրի զինվորն ենք, մեր ժողովրդի կյանքի, անվտանգության համար ենք գնացել։ Այսօր մի տեսակ բոշաները, ցեղասպանները, բդեշխները կարող են տուգանվել, իսկ մեզ մի քիչ թուլացնել: Ես շատ եմ ուզում այս դատարանի դահլիճից դուրս եմ գալ եւ Ձեզ ասել՝ պարոն դատավոր»,-ասաց նա:

Մանրամասները՝ News.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը