Լրահոս

11.07.2018 15:38


Գողացել է բնակավայրի խմելու ջրի խողովակաշարից մոտ 50 մ երկարությամբ խողովակ

Գողացել է բնակավայրի խմելու ջրի խողովակաշարից մոտ 50 մ երկարությամբ խողովակ

Հուլիսի 10-ին՝ ժամը 13.40-ին, ոստիկանության Վայքի բաժնում Սիրակ Հ.-ն հաղորդում է տվել, որ հունիսի 15-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում Ազատեկ բնակավայրի «Սուրբ Վառվառ» եկեղեցու տարածքից գողացել են Ազատեկ բնակավայրի խմելու ջրի խողովակաշարից մոտ 50 մ երկարությամբ խողովակ՝ պատճառելով նյութական վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1958 թ. ծնված Վասակ Հ.-ն հուլիսի 1-ին Ազատեկ բնակավայրի «Սուրբ Վառվառ» եկեղեցու տարածքից գողացել է խմելու ջրի նախկին խողովակաշարից և օգտագործել իր անձնական կարիքների համար:
Վնասի չափը որոշելու համար նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը