Քաղաքական

11.07.2018 14:21


«Սասնա Ծռեր» խմբի անդամ Մխիթար Ավետիսյանն ազատ է արձակվել կալանքից (տեսանյութ)

«Սասնա  Ծռեր»  խմբի անդամ  Մխիթար Ավետիսյանն ազատ է արձակվել կալանքից (տեսանյութ)

«Սասնա Ծռեր» խմբի անդամ Մխիթար Ավետիսյանն ազատության մեջ է:

Քիչ առաջ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց Մխիթար Ավետիսյանի պաշտպան Իննեսա Պետրոսյանի միջնորդությունը: Դատարանը որոշեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Էնֆիաջյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել նրան:

Պատգամավորները նաեւ 1 մլն դրամի գումար են մուծել՝ երաշխավորելով, որ նա չի խուսափի դատաքննությունից: Մխիթար Ավետիսյանը դուրս գալուց հետո հայտարարեց:

«Ապստամբության էջը փակված է, մենք այդ քայլին գնացել էին հանուն ժողովրդի: Այլեւս չի լինի Սերժիկի իշխանություն եւ որեւէ մեկը չի գնա նման քայլի»,-ասաց նա:

Աղբյուրը՝ a1plus.am

Այս խորագրի վերջին նյութերը